BlogNews.am-ը գրում է.


Կան մարդիկ, որ թվում է՝ խնդիրներ ընդհանրապես չունեն։ Նույնիսկ ամենածանր իրավիճակներում նրանք միշտ պահպանում են իրենց երջանկության չընկրկող զգացումը։ Այս ամենն իրականում վերաբերմունքի, աշխարհայացքի, գիտակցված ջանքերի ու սեփական եսը ճանաչելու արդյունքն է։ Ահա մի քանի պատասխան այն հարցին, թե ինչու են որոշ մարդիկ միշտ ուրախ ու երջանիկ։


 Նրանք կառավարում են իրենց սպասումները։ Նրանք չեն կոտրվում, երբ չեն ստանում այն, ինչ ցանկանում են, չեն մոլորվում՝ կարծելով թե յուրաքանչյուր իրավիճակից միայն լավագույնն է պետք սպասել։ Յուրաքանչյուր իրավիճակին նրանք գործնական են մոտենում՝ հուսալով լավագույնը, սակայն պատրաստ լինելով վատագույնին։

 

 Նրանք իրենց առաջ անիրատեսական ստանդարտներ չեն սահմանում։ Նրանք իրենց կյանքը չեն ապրում կատարելության անիրատեսական տեսլականի հետևից վազելով՝ մշտապես հայտնվելով անբավարարվածության ու հիասթափության առաջ։

 

 Նրանք ոչինչ չեն թերագնահատում։ Երջանկությունը բավարարվածության զգացման մեջ է։ Նրանք, ովքեր չեն կարողանում կանգ առնել ու գնահատել այն ամենն, ինչ իրենք ունեն այս պահին, երբեք իրական բավարարվածություն չեն ապրի։

 

Շարունակությունը` այստեղ: