Lego կոնստրուկտորը ճանաչվել Է աշխարհում լավագույն խաղալիքը, որն առաջ Է անցել «Մոնոպոլիայից» եւ Action Man-ի տիկնիկներից, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Express-ին: Համապատասխան վարկանիշը կազմել Է ToyNews ռեսուրսը՝ խաղալիքներ արտադրողների եւ տվյալ ինդուստրիայի այլ պրոֆեսիոնալ մասնակիցների հարցման միջոցով:

 

Նաեւ հիթ-թերթ են մտել Scalextric-ի մրցարշավային մեքենաները եւ ուղիները (չորրորդ տեղ): Հինգերորդ տեղում են հայտնվել Subbuteo սեղանի խաղերը: Վեցերորդ-յոթերորդ հորիզոնականները կիսել են Ռուբիկի խորանարդիկը եւ «Աստղային պատերազմների» խաղալիքները:

 

Առաջին տասնյակը եզրափակել են Matchbox մեքենաները, Բարբի տիկնիկը եւ խաղաթղթերը:   

 

Ինչպես նշել Է հրատարակությունը, անցյալում Lego կոնստրուկտորներն արդեն գլխավորել են լավագույն խաղալիքների թոփ-թերթերը, բայց միայն այս դեպքում են դրանք դարձել ցուցակի առաջատարներն արտադրողների, այլ ոչ թե հասարակայնության վարկածով, ինչպես դա եղել Է ավելի վաղ:

 

Lego-ն խաղալիքների շարք Է, որոնք իրենցից ներկայացնում են զանազան առարկաների հավաքման եւ մոդելավորման դետալների հավաքանիներ: 1949 թվականից կոնստրուկտորները թողարկում Է Lego Group ընկերությունների խումբը, որի գլխամասային գրասենյակը գտնվում Է Դանիայում: Այդ ժամանակներից ի վեր Lego-ն ընդլայնել Է իր գործունեության ոլորտը՝ ստեղծելով ֆիլմեր, խաղեր, մրցույթներ, ինչպես նաեւ բացելով ժամանցային վեց թեմատիկ զբոսայգիներ: