Որոշ մարդիկ անընդհատ սավառնում են ամպերում։ Ոմանք էլ այնքան երկրային են, որ միայն իրենց կոշիկների քթերի կեղտն են տեսնում։ Իսկ դուք կարողանու՞մ եք պահպանել անհրաժեշտ հավասարակշռությունը։
Բոլոր հարցերին պատասխանել «այո» կամ «ոչ»։«Այո» - 2 միավոր, «ոչ»–0։
1.Դուք նախանձու՞մ եք ձեր նախնիների պարզ ու հասարակ կենցաղին։
2.Պահո՞ւմ եք սիրային հին նամակները։
3.Երեկոյան պառկելով քնելու՝ ձեզ ինչ-որ սխրանք գործած հերո՞ս եք պատկերացնում։
4.Դուք հոաժարվու՞մ եք մտածել մահվան մասին կամ կտակ գրել։
5.Հիմնականում բելետրիստիկա եք կարդում։
6.Տունը միշտ լավ վիճակու՞մ եք պահում։
7.Գտնում եք, որ բնավորության գծերը հիմնականում ժառանգաբար են փոխանցվում։
8.Երբ զբոսանքի եք դուրս գալիս, ավելի շատ սիրում եք ձեր հայացքը դեպի հեռուներն ուղղել, թե՞ դիտել ձեզ շրջապատող մարդկանց ու առարկաները։
9.Սովորաբար դժվա՞ր եք արթնանում 8-ժամյա քնից հետո։
10.ճի՞շտ է, որ ամենից առաջ ուրիշներն են մեղավոր այն բանում, որ չեք կարողացել համաձայնության գալ հարևանների հետ կամ ճիշտ կազմակերպել ձեր բիզնեսը։
Ամփոփեք
16-20 միավոր
Դուք մոտ եք շրջապատող աշխարհի հետ շփումը կորցնելուն։Կյանքը ուրախություն է, այն պետք է ընդունել այնպես, ինչպես, որ կա։ Նայեք ձեր շուրջը և դուք կսկսեք հասկանալ կյանքի իմաստն ու նշանակությունը։
10-14 միավոր
Դուք գտել եք ձեզ անհանգստացնող բաներից խուսափելու միջոցը։
6-8 միավոր
Դուք խիզախորեն նայում եք ամենադաժան իրականության աչքերին և չեք ընկրկում կյանքի դժվարությունների առաջ, ինչի համար փառք ու պատիվ ձեզ։ Սակայն մի փոքր ռոմանտիկան կօգնի ձեզ ավելի շատ բավականություն ստանալ կյանքից։
0-4
Ինչպես ասել է փիլիսոփաներից մեկը, «իրականությունը փեղկեր ունի,որոնցով կարելի Է հեշտորեն դուրս սողոսկել»։ Աշխատեք խույս տալ առօրյայի միապաղաղությունից։
INFOmanka