Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը երգչուհի Աիդա Սարգսյանն է, ով մեզ հետ կիսվեց նախազգուշացնող երազների, բամբասանքների ու ընտանեկան նորությունների մասին:
-Աիդա, նորություններ չունե՞ք Ձեր երկրպագուների համար:
-Իհարկե, ունեմ: Նոր երգեր եմ ձայնագրում, որոնցից մեկը նվիրված է Սուրբ Սարգսի տոնին և այսօր առաջին անգամ կհնչի Սիրահարների պուրակում: Երգի հեղինակը Կոմիտաս վարդապետ Հովնանյանն է:
-Վերջին շրջանում տեսահոլովակներ չեք նկարահանում: Ինչո՞ւ:
-Այո, վերջին տեսահոլովակս նկարահանվել է 2010 թվականին՝ «Հորինված սեր» երգի հիման վրա: Դրանից հետո նոր երգ ու նոր տեսահոլովակ չեմ ունեցել: Պարզապես լավ երգեր չէի գտնում, որոնց համար կարելի էր տեսահոլովակ նկարահանել: Շատ երգեր են առաջարկել, բայց ձեռագրերը շատ նման էին այսօրվա երգերի ձեռագրերին: Իմ երգերը երբեք միմյանց նման չեն եղել, նաև տարբերվել են դաշտում եղած երգացանկից: Երբեք չեմ սիրել կրկնվել: Հիմա, կարծեք թե, լավ երգեր եմ ձայնագրում, և, անպայման, կհանձնենք տեսահոլովակի տեսքով:
-Իսկապես, այսօր շոու-բիզնեսում միապաղաղություն է: Ոչ միայն երգերն են միմյանց նման, այլ նաև մարդիկ:
Դժվար չէ՞ տարբերվելը:
-Ինձ համար՝ ոչ, քանի որ ձեռագիր ունեմ, սեփական ոճ: Իմ ձայնը հնարավոր չէ խառնել մեկ ուրիշի հետ, մարդիկ հեռվից հեռու՝ ինձ չտեսնելով, այլ միայն լսելով, հասկանում են, որ դա ես եմ:
Շարունակությունը` այստեղ: