Վիեննայում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթի կիսաեզրափակիչների վիճակահանությունը, որի ընթացքում հանդիսավոր պայմաններում Կոպենհագենի քաղաքապետը Վիեննայի քաղաքապետ Մայքլ Խոուպլին հանձնել է մրցույթի բանալիները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին է հաղորդում «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթի պաշտոնական կայքը:


Առաջին կիսաեզրափակիչը, որին մասնակցելու է նաև Հայաստանը, տեղի է ունենալու մայիսի 19-ին: Դրան մասնակցելու է 16 մասնակից, իսկ երկրորդին, որը կայանալու է մայիսի 21-ին, մասնակցելու է 17 մասնակից: «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթի եզրափակիչը կայանալու է մայիսի 23-ին:

 

Առաջին կիսաեզրափակչի վիճակահանության արդյունքները`

Հունաստան, Մակեդոնիա, Էստոնիա, Նիդեռլանդներ, Մոլդովա, Ֆինլանդիա, Բելգիա, Հայաստան, Սերբիա, Դանիա, Բելառուս, Ռումինիա, Ռուսաստան, Ալբանիա, Վրաստան:

 

Երկրորդ կիսաեզրափակչի մասնակիցները`

Հունգարիա, Նորվեգիա, Իռլանդիա,Չեխիա, Լիտվա, Սան Մարինո, Մալթա,Պորտուգալիա, Մոնտենեգրո, Շվեյցարիա, Ադրբեջան, Սլովենիա, Լատվիա, Լեհաստան, Իսլանդիա, Իսրայել, Կիպրոս, Շվեդիա: