«The Beautified project»-ը 2015 թվականը սկսում է ստեղծագործական մի շարք նորություններով: Այսօր տեղի կունենա ռոք-խմբի նոր` «Black Wooden Nest» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան:


Խմբի հիմնադիր, վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ սեւ փայտե բույնը երգում այլաբանական իմաստ ունի. այն համեմատում է դագաղի հետ.«Երգն ավարտված սիրո մասին է, ես ասում եմ` կներես, բայց քեզ պետք է սեւ բույնի մեջ դնեմ, որովհետեւ սերը սպառվել է: Այս երգը գրել եմ երկու տարի առաջ, երբ ամեն ինչից հոգնած մեկնել էի Լոս Անջելես եւ երկու ամիս մի հյուրանոցի սենյակում էի ապրում»: 


Շարունակությունը` այստեղ: