«Սոված խաղեր. Ճայ-ծաղրահավիկ: Մաս 1» կինոնկարը Միացյալ Նահանգների վարձույթում  դարձել Է առաջատարը 2014 թվականին թողարկված ֆիլմերի թվում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety-ին:

 

Այս շաբաթ «Սոված խաղերի» դրամարկղային մուտքերը հասել են 333,2 միլիոն դոլարի նշագծին: Այսպիսով, կինոնկարին հաջողվել Է առաջ անցնել մեկ այլ բլոկբաստերից՝ «Գալակտիկայի պահապաններից»: ԱՄՆ-ի վարձույթում այս ֆիլմի դրամական մուտքերը կազմել են 333,17 միլիոն դոլար: 

 

«Սոված խաղեր» սագայից Lionsgate ընկերության ֆիլմը վարկանիշը գլխավորում Է երկրորդ տարին անընդմեջ: Վերջին տասը տարվա ընթացքում դեռ ոչ մի ստուդիա նման հաջողության չի հասել:

 

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, համաշխարհային վարձույթում «Սոված խաղերի» վերջին մասին հաջողվել Է հավաքել 700 միլիոն դոլար, բայց դա դեռեւս սահմանը չԷ, քանի որ փետրվարի 8-ին կինոնկարը վարձույթ Է դուրս գալիս Չինաստանում: 

 

«Սոված խաղեր» ֆիլմաշարում գլխավոր դերերը կատարում են Ջենիֆեր Լոուրենսը, Ջոշ Հաթչերսոնը եւ Լիամ Հեմսվորթը: Ֆիլմաշարի վերջին կինոնկարն Էկրաններ կբարձրանա 2015 թվականի նոյեմբերին: