Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը երգիչ, երգահան, բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ, նաև տնտեսագետ Գրիգոր Կյոկչյանն է, ում հատուկ է ստեղծագործող մարդու անկեղծությունն ու խենթությունը:

 

-Որքան հասկանում եմ, անընդհատ գերզբաղվածության շրջանում եք: Այժմ ի՞նչ գործունեություն եք ծավալում:


-Շատ տարբեր. աշխատում եմ Երգի պետական թատրոնում՝ դասավանդում եմ: ԵՊԹ-ի շենքում Հայաստանի լավագույն ստուդիաներն են, որոնց հետ ես աշխատում եմ: Միասին ստեղծագործում ենք, տարբեր գեղեցիկ երգեր ենք պատրաստում ու թողարկում: Աշխատում ենք մինչև ուշ գիշեր: Բացի այդ, նաև Երգի պետական թատրոնի մեներգիչ եմ:

 

-Գրիգոր, վերջին տարիների ընթացքում մեր երգերի խոսքերը դարձել են անհասկանալի, ոչինչ չասող, միտք չարտահայտող: Որպես երգահան, երգերի խոսքերի հեղինակ, ինչո՞ւ են շատացել այդ անհասկանալի և ոչինչ չասող երգերը:


-Համենայն դեպս, ես իսկապես փորձում եմ լինել օրիգինալ, անկեղծ: Աշխատում եմ ինչ-որ բան փոխել: Թեև, այսօր դա շատ դժվար է, քանի որ թե լավ, թե վատ արմատները շատ են խորացել: Մեր երկրում բոլոր ոլորտներում, այդ թվում և շոու-բիզնեսում այդպես է: Իմ ավագ և փորձառու գործընկերների հետ միշտ բանավիճում ենք այս հարցի շուրջ: 10-15 տարի առաջ, ճիշտ է, ֆինանսական և ինֆորմացիայի տարածման դժվարություններ կային, բայց նրանք ունեին ազատ դաշտ և կարողանում էին հեշտությամբ նոր խոսք ասել:

 

Շարունակությունը` այստեղ: