«Դիլիջան» կամերային երաժշտության համերգաշարի շրջանակում Լոս Անջելեսում հունվարի 18-ին տեղի են ունեցել երկու համաշխարհային պրեմիերաներ. «Գրեմմի» մրցանակի դափնեկիր, հանրաճանաչ ալտահար Քիմ Քաշքաշյանը ներկայացրել է Տիգրան Մանսուրյանի և Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները:


 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երեկոյին մասնակցել են նաև ջութակահարներ Վարդի Մանուելյանը և Մովսես Պողոսյանը, ալտահար Խուան Միգել Հերնանդեզը և թավջութակահար Կարեն Ուզունյանը:

 

Հնչել են Տիգրան Մանսուրյանի «Պարուհիներ» դուետը ջութակի և ալտի համար (համաշխարհային պրեմիերա), Արթուր Ավանեսովի «Je Ne Regrette Rien» (ամերիկյան պրեմիերա), ընտրյալ հատվածներ «Feux Follets» շարքից  (համաշխարհային պրեմիերա), ինչպես նաև Էնեսկուի Ջութակի սոնատ թիվ 3-ը և Մենդելսոնի Լարային կվինտետը:

 

«Դիլիջան» փառատոնի տասներորդ համերգաշրջանը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Հոբելյանական փառատոնին մասնակցում են բազմաթիվ հայտնի մենակատարներ:

 

«Լարք» երաժշտական ընկերակցության անդամների կողմից 2005 թվականին հիմնված «Դիլիջան» կամերային երաժշտությանհամերգաշարի ստեղծման նպատակն է հայկական դասական երաժշտությունը ներկայացնել միջազգային 

հանրությանը: «Դիլիջանի»համերգներն անցկացվում են Լոս Անջելեսի «Զիփեր» համերգային կենտրոնի «Քոլբըրն» սրահումորը համարվում է քաղաքի կամերային երաժշտության լավագույն համերգասրահը: