Եղիսաբեթ Բ-ի ծոռը՝ արքայազն Ջորջը, անցյալ տարի ավելի շատ նվերներ Է ստացել ամբողջ աշխարհից, քան բրիտանական արքայական գերդաստանի ցանկացած այլ անդամ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Բուկինհեմյան պալատի հաշվետվության համաձայն՝ Քեմբրիջի դքսի և դքսուհու մեկուկեսամյա որդին դարձելէ գրեթե 800 նվերների տեր՝ սկսած գրքերից և խաղալիքներից մինչև մանկական կահույք:
Այդ ընծաների գրեթե մեկ երրորդն Ուլյամի և Քեթրինի առաջնեկն ստացել է Ավստրալիայում և Նոր Զելանդիայում կատարված ուղևորության ժամանակ:
Փոքրիկ արքայազնի նոր խաղալիքների թվում է թավշե արջուկը, որը նվիրել Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: