Նաիրա Մովսիսյանն առաջին անգամ Ամանորը դիմավորել է արտերկրում: Նա իր մայրիկի հետ յոթօրյա հանգիստ է ունեցել Եգիպտոսում. «Հունվարին այնտեղ շատ տաք եղանակ է, միմյանց ասում են` շնորհավոր Նոր տարի, հետո մոռանում այդ մասին: Հայ հանգստացողները բավական շատ էին, հանդիպեցի նաեւ ծանոթների»:
Դերասանուհու խոսքով` 2015 թվականը սկսել է բացահայտումներով, զարմանքով, հիասթափությամբ, ուրախությամբ եւ տխրությամբ: Նա BRAVO.am-ին պատմել է, որ տարեմուտին խառը զգացողություններ է ունեցել.«Հասկացա` այնքան ուժեղ եմ, որ ամեն ինչին իրատեսորեն եմ նայում: Ընդհանուր առմամբ ավելի շատ ուրախ էի, մանավանդ վերջին րոպեին մի քանի տարբերակից սպիտակ զգեստս ընտրեցի ու լուսավոր տրամադրությամբ սկսեցի տարին»:
Շարունակությունը` այստեղ: