Aroxj.am-ը գրում է.
Մաշկի սև կետերը (կորյաները) առաջանում են մաշկային ավելցուկային ճարպից և մեռած բջիջներից: Սրա հետևանքով մաշկային անոթները խցանվում են և հետագայում, օդի հետ շփվելով, ստանում են սև գույն: Այն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ: Կորյաները հիմնականում լինում են դեմքին՝ քթի և կզակի վրա: Այն տարիքային բնույթ ունի՝ լինում է հասունացման շրջանում, շարունակվում է մինչև 35 տարեկան: Կորյաները առաջանում են նաև յուղոտ մաշկի, լայնացած ծակոտիների դեպքում:
Ինչպե՞ս ազատվել
Կորյաները հիմնականում հեռացվում են գոլորշու կամ հատուկ սարքների միջոցով: Գրագետ հեռացվելու դեպքում դրանք այլևս չեն առաջանում: Գոլորշու միջոցով մաքրման թերությունն այն է, որ մազանոթները վնասվում են: Կարող է առաջանալ կուպերոզ հիվանդությունը (մազանոթների լայնացում): Բացի այդ վտանգավոր է, քանի որ կորյաները հեռացվում են գդալիկով,ինչն էլ կարող է վնասել մաշկը,- ասում է կոսմետոլոգ Լուսինե Սահակյան:Կոսմետոլոգի խոսքով, սարքերի միջոցով մաքրումը գրեթե թերություն չունի: Պարզապես կուպերոզի դեպքում մաշկի տվյալ հատվածը քիչ է մշակվում:
Շարունակությունը` այստեղ: