Բեքհեմների ընտանիքը նվաճել է նորաձևության աշխարհը: Վիկտորիա և Դևիդ Բեքհեմների որդին` 15-ամյա Բրուքլին Բեքհեմը, դարձել է Reserved բրենդի դեմքը: Նա նոր ֆոտոշարքի է մասնակցել, որում ներկայացրել է այդ բրենդի հագուստների գարուն-ամառ 2015 հավաքածուն:
Հիշեցնենք, որ նրանց մյուս որդին էլ` 12-ամյա Ռոմեո Բեքհեմը, նոյեմբերին ներկայացրել էր Burberry բրենդը: Այս մասին գրում է Harper's Bazaar ամսագիրը: