Esem.am-ը գրում է.
Երիտասարդ և գեղեցկադեմ երգչուհի Գաբի Գալոյանին դեռ վրա չի հասել համընդհանուր ճանաչումը, սակայն նա մտադիր է շտկելու բացթողումը: Գաբին սկսնակ չէ, սակայն լայն զանգվածներին էլ ծանոթ չէ: Նա այժմ աշխատում է երևանյան համերգային սրահներից մեկում:
Ինչպիսի՞ն էր տարին նրան համար՝ պարզիր բլից հարցումից:
-Տարվա ամենակարևոր պահը...
- Նոր տեսահոլովակիս պրեմիերան:
- Ի՞նչն էր Ձեզ առանձնապես ոգեշնչում այս տարի։
- Երկրպագուներս:
- Տարվա ամենակարևոր նորությունը։
- Զարմիկիս ծնունդը:
- Իմ կյանքի ամենակարևոր մարդիկ։
- Բոլոր այն մարդիկ, ովքեր ազնվորեն սիրում են ինձ:
- Ի՞նչն էր առավել բարդ Ձեզ համար։
- Առավոտյան արթնանալը:
- Ի՞նչ գույն ուներ անցնող տարին։
- Վարդագույն:
- Ո՞ր բառն ես առավել շատ օգտագործել այս տարի:
- Լուրջ:
- Ո՞ւմ ես գրկել գիշերները։
- Ոչ ոքի:
- Ի՞նչ միջին աշխատավարձ ունեիր այս տարի։
- Հազար դոլար:
- Ի՞նչ նոր գործ ես նախաձեռնել 2014թ-ին:
- Նոր գործիս մշակումները:
- Ի՞նչի մասին ես երազում։
- Հարազատներիս առողջության ու նպատակներիս իրականության մասին:
- Ի՞նչն ես համարում տարվա ամենակարևոր ձեռքբերում։
- Լսարանիս աջակցությունն ու ջերմությունը:
- Անցնող տարին մինչև այսօր՝ մեկ բառով։
-Սեր:
- Բոլոր ծրագրած պլաններն իրականացրե՞լ ես։
- Այս տարվա համար ծրագրած պլանները՝ այո:
- Քանի՞ նոր ընկեր ես ձեռք բերել այս տարի։
- Ծանոթներ շատ, ընկերներ՝ ոչ:
- Ո՞ւմ ես օգնել այս տարի։
- Այս տարվա դեպքերից վնասված զինվորներին:
- Ի՞նչ գործեր ես հետաձգել հաջորդ տարվա համար։
-Աշխատանքային ակտիվությունը:
- Ինչի՞ ես ուզում հասնել նոր տարում։
- Լսարանս ուզում եմ մեծացնել, որպեսզի ավելի մեծ ջերմությամբ լցվեմ:
Ներկայացրեց Մերի Պողոսյանը