Դերասանուհի, հաղորդավարուհի Դիանան Մալենկոն ESem.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ իր տոնական տրամադրությունն անցնում է աշխատանքի մեջ, քանի որ նախատոնական շրջանում ունենում է շատ նկարահանումներ, կեսգիշերին վարում է Հանրապետության հրապարակի միջոցառումը, իսկ Ամանորի օրերին խաղում է տոնական ներկայացումներում:
«Տարեվերջը շատ ծանրաբեռնված է լինում: Այդ ամենը մի կողմից շատ հաճելի է, մյուս կողմից՝ աշխատանքը, միևնույնն է, պարտավորեցնող է: Երբեմն հոգնում ես դրանից թե՛ ֆիզիկապես, թե՛ մտապես, սակայն եթե ընտրել ես այդ ուղին, պետք է «տակից դուրս գաս»:)»,- նշեց Դիանան:
Դերասանուհին շեշտեց, որ Ամանորն իր ամենասիրելի տոնն է, քանի որ հեքիաթային է: «Ոչ մի ուրիշ տոն այդպիսի զգացողություններ չի պարգևում ինձ, սակայն պիտի խոստովանեմ, որ վերջին տարիներին ծանրաբեռնվածությանս պատճառով մի փոքր կորցրել եմ այդ հեքիաթը: Ամեն դեպքում փորձում եմ իմ կյանքում պահել այդ բալանսը, այդ տարամադրությունը պահեմ իմ մեջ: Ի վերջո՝ մենք ենք ստեղծում այն տրամադրությունը, որի մեջ ուզում ենք լինել»,- նշեց Դիանան:
Հաղորդավարուհու խոսքով՝ հավատում է Ձմեռ պապիկին: «Անկեղծ ասած, չեմ հիշում՝ երբ եմ վերջին անգամ նամակ գրել նրան, բայց այդ երևույթը հետաքրքիր է»,- ասաց դերասանուհին, ով անպայման երազանք է պահում կախարդական գիշերը:
«Ամենահետաքրքիրը հենց 12-ին հրավառության տակ երազանք պահելն է, որն անպայման իրականանում է»,- նշեց Դիանան ու բոլոր նրանց, ովքեր ուզում են, որ իրենց երազանքն իրականանա, հրավիրեց Հանրապետության հրապարակ:) Նրա խոսքով՝ նախորդ տարվա երազանքն աշխատանքային էր, որն իրականացել է: «Այս տարի մեր աշխատակիցներից մեկը բերեց մի թուղթ, որի վրա ես 3 ցանկություն եմ գրել՝ սեր, միտք, բնություն: Ուզում եմ՝ այս տարի այդ ամենն իմ մեջ շատանա»,- ասաց հաղորդավարուհին:
Դիանան այս տարի միտումնավոր չի ընդունել աշխատանքային երկրորդ առաջարկ, որպեսզի տոնը նշի ընկերների հետ: «Ընտանիքիս հետ մինչև հապարակ գնալն եմ նշելու Նոր տարին: Ամեն տարի հարամ եմ անում:) Նախապես սեղան ենք նստում, խփում բաժակները և մեկ էլ հաջորդ տարի ենք տեսնվում:)»,- ասաց 19-ամյա հաղորդավարուհին:
Նախատոնական աժիոտաժին Դիանան չի հասցնում մասնակցել, այդ ամենով զբաղվում է նրա մայրը: «Ես միայն իմ տրամադրությամբ եմ նպաստում այդ ամենին:),- ասաց դերասանուհին, ով սեփականատեր է միայն տոնածառի նկատմամբ:) -Բացի ինձնից ոչ ոք իրավուքն չունի զարդարել տոնածառը: Նախորդ տարի փորձել էին զարդարել, որովհետև ես շատ զբաղված էի, բայց եկա, քանդեցի:) Իմ տոնածառը պետք է սիմետրիկ գծած լինի, խաղալիքները՝ սանտիմետրով դրած»:
Ինչ վերաբերում է տարվա խորհրդանիշին՝ նա ասաց, որ առհասարակ չի հետևել Հորոսկոպին, սակայն վերջին շրջանում ընկերներից մեկի ազդեցությամբ սկսել է երբեմն ուշադրություն դարձնել դրան, թեև դա պարբերական բնույթ չի կրում:
Անցնող տարին Դիանայի համար արդյունավետ էր: Երիտասարդ աղջիկը բավականին հաջողություններ ունի, սակայն դրանցով չի սահմանափակվում: «Այն պահին, երբ դու մտածում ես, որ մեծ հաջողությունների ես հասել, դադարում ես զարգանալ, ինքնակատարելագործվել: Դրա համար երբևէ չեմ թողնում այդ միտքն ինձ այցելի, որ այս տարիքում ինչ-որ բաների եմ հասել:
Ես գուցե դեռ հասնեմ ինչ-որ բաների: Ի վերջո գուցե Հայաստանում ընդունված չէ փոքր տարիքից աշխատելը, բայց աշխարհում դա նորմալ պրակտիկա է,- ասաց Դիանան, ով ցանկություն ունի հետագայում շեղվել ժամանցային ֆորմատից: -Ժամանցայինում դեռ կա պիկ, որին կհասնեմ, ինչից հետո ցակնություն ունեմ նաև սոցիալական, օգտակար հաղորդումներ անել»:
ԱՄ'անորյա տրամադրությամբ՝ Ամալյա Հովհաննիսյան