Քեթի Հոլմսը հայտնվել է Elle Canada ամսագրի փետրվարյան համարի շապիկին՝ հարցազրույցում պատմելով ռեժիսորական դեբյուտի և «Դոուսոնի ծովածոցը» սերիալում նկարահանման մասին՝ գրում է spletnik.ru-ն:

Հոլմսի խոսքով՝ ի սկզբանե ինքը վստահ չի եղել, որ իրեն պետք է զբաղվել ռեժիսուրայով:

 

«Ես շատ էի վախենում նստել ռեժիսորական աթոռին, հավանաբար՝ վախենում եմ մինչ օրս, սակայն հիմա ես պատրաստ եմ փորձել: Ես ցանկանում եմ նկարահանել հետաքրքիր պատմություններ կանանց մասին: Իմ շուրջը միշտ եղել են բազմաթիվ տաղանդավոր ու հիանալի կանայք՝ քույրերս, ազգականներս, ընկերուհիներս: Նրանք ինձ ոգեշնչում են»,- ասել է Քեթին:

 

Խոսելով նոր նախագծերի մասին՝ Քեթին ասել է, որ երբեմն նոր առաջարկներ ընդհանրապես չկան, իսկ երբեմն դրանք չափազանց շատ են:

 

«Նման դեպքերում հարկավոր է շատ պատասխանատվորեն ընտրել իսկապես արժեքավոր նախագծերը: Վերջնական արդյունքում ամենալավը անձամբ ֆիլմեր նկարելն է»,- ասել է նա:

Кэти Холмс для Elle Canada

Кэти Холмс на обложке Elle Canada