Երգչուհի Արմինկան այս տարի Հայաստանում է նշելու Ամանորը: Որդու՝ Ալեքսի ծննդից հետո սա առաջին տարին է, որ երգչուհու ընտանիքը տոներին Հայատանում է լինելու, քանի որ նրանք միշտ մեկնել են տաք որևէ երկիր:

 

«Մի փոքր անսովոր է. մի քանի օր առաջ Ալեքսն անգամ ասաց՝ մամա, Հայաստանում արդեն շատ ցուրտ է, բա մենք չե՞նք գնալու ինչ-որ տեղ…»,- ESem.am-ի հետ նախատոնական զրույցում նշեց  Արմինկան ու հավելեց, որ տաք երկիր է գնում ոչ միայն այն պատճառով, որ  ինքն է ամառ սիրում, այլև Ալեքսի համար: «Երբ Ալեքսը մի քիչ մեծանա, կգնանք որևէ ձմեռային երկիր: Օրինակ՝  Ամերիկայի հյուսիսային քաղաքներում Նոր տարուն շատ գեղեվցիկ է լինում, սակայն հիմա չեմ ցանկանում տանջել նրան»,- ավելացրեց երգչուհին:

 

 

Արմինկան տանն է դիմավորելու Նոր տարին: «Եթե մենք չենք մեկնում որևէ երկիր, նախընտրում ենք Ամանորի գիշերը տանը լինել, քանի որ սա ընտանեկան տոն է: Նախկինում էլ, երբ Ամանորի գիշերն աշխատում էի, փորձում էի ամեն բան այնպես կազմակերպել, որ 12-ից հետո միայն դուրս գամ տանից: Դա ավանդույթ է մեր տանը»,- ասաց երգչուհին՝ հավելելով, որ վաղուց արդեն չի աշխատում Ամանորի գիշերն ու տոնը դիմավորում է ընտանեկան միջավայրում:

Ըստ Արմինկայի՝ ինքը շատ է սիրում այս տոնի նախապատրաստական ընթացքը, երբ նվերներ է գնում, տոնածառն է զարդարում, բնակարանը ձևավորում, իսկ մարդկանց աչքերում՝ չնայած ծանաբեռնվածությանը տոնական տրամադրություն է տեսնում:

Երգչուհին օրերս արդեն ձևավորել է տունը, Ալեքսի սենյակը: «Ալեքսը մեծ ստիմուլ է ինձ համար, մենք նամակ ենք գրում Սանտային, սպասում ենք… Իր հետ ինձ համար կրկնակի հաճելի է սպասել այս տոնին, երեխայի պես սպասում եմ,- ոգևորությամբ ասաց մայրիկը, ով որդու հետ կրկին սկսել է հավատալ Ամանորի կախարդանքին: -Դա իր մեջ մեծ խորհորդ ունի: Կեսգիշեին, մենք ուղղակի փառք ենք տալիս Աստծուն: Նախորդ տարի նաև «Հայր մեր»-ն ասացինք, որը նաև Ալեքսը գիտի: Իհարկե, յուրաքանչյուրս մեր մեջ նաև երազանք ունեինք»: Արմինկան նշեց, որ Ալեքսին էլ է  ասել, որ այդ գիշեր անպայման երազանք մտապահի:

 

 

Նա հայտնեց, որ որդու համար Ձմեռ պապ չեն կանչում, քանի որ նա չի սիրում այդպիսի բաներ: «Մի քանի օր առաջ մանկապարտեզի տնօրենը հրաշալի միջոցառում էր կազմակերպել, եզակի դեպք էր, որ Ալեքսը եկավ, մասնակցեց: Նա այլ հետաքրքրություններ ունի. երբ  փողոցում տեսնում ենք Ձմեռ պապիկի շորերով մարդկանց, ասում է՝ մամա, սա իսկական Ձմեռ պապիկը չի, չէ՞, ասում եմ՝ չէ բալես, իսկական Ձմեռ պապիկը Լապլանդիայում է ապրում»,- ընդգծեց երգչուհին՝ նշելով, որ տղան  սպասում է այն հրաշքին, որ Ձմեռ պապին կարդացել է իր նամակը, իմացել է ինքը հենց այդ Ալեքսն է: Մայրիկի խոսքով՝ տղան իրեն բազմաթիվ հարցեր է տալիս այդ մասին:)

Արմինկան հայտնեց, որ Ալեքսը Ձմեռ պապիկից բավականին հետաքրքիր նվերներ է ուզել՝ հեռադիտակ և խոշորացույց: 5-ամյա տղան երկար է մտածել, թե ինչ ուզի որպես Ամանորի նվեր: Մայրիկի խոսքով՝ նա  այլ նախասիրություններ ունի, ուզում է նոր բաներ բացահայտել իր համար, աստղերին նայել. «Իր երևակայությունը շատ վառ է, հավանաբար, դրա համար է ուզում անգամ ամենափոքր բաները մոտիկից տեսնել: Ես Սանտաներով բլուզ էր գնել նրա համար, Ալեքսը մտածեց, թե դա իր նոր տարվա նվերն է, ասում է՝ մամա, բայց ես շոր չէի ուզել»:

 

 

Ամանորի սեղանին Արմինկան ավելի շատ կարևորում է զարդարանքը. նա նախընտրում է Ամանորը խորհրդանշող ծածկոց, սպասք օգտագործել, սեղանին անպայման մոմեր պետք է  լինեն: Նա նշեց, որ Ալեքսի ծննդից հետո նաև հետաքրքրիր, ամանորյա դեկորատիվ քաղցրավենիքներ է գնում, որոնք և՛ համեղ են, և՛ խորհրդանշական:

Անդրադառնալով Սուրբ Ծննդյան տոնին՝ Արմինկան ասաց, որ իրենց ընտանիքում երկար տարիներ ավելի մեծ ոգևորությամբ նշում են այդ տոնը: Չթերագնահատելով Ամանորի խորհուրդը, երգչուհին նշեց, որ իրենք շատ ավելի կարևորում են այդ տոնը, որի ժամանակ ամեն տարի գիշերը լինում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Տոներուց հետո Արմինկան որդու քավորի՝ Արման Աղաջանյանի մոտ՝ ԱՄՆ գնալու ցանկություն ունի, սակայն ամեն բան կախված է Ալեքսի դասերի գրաֆիկից, քանի որ նա նախադպրոցական տարիքում է, և մայրիկը չի ցանկանում, որ որևէ բան բաց թողնի: «Հիմա իմ ամբողջ զբաղվածությունը կառուցվում է ըստ Ալեքսի գրաֆիկի»,- եզրափակեց նա:


ԱՄ'անորյա տրամադրությամբ՝ Ամալյա Հովհաննիսյան