Դերասանուհի Իրինա Հարությունյանը, ով նկարահանվում է նաև «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում, 2015 թվականը կդիմավորի իր նոր բնակարանում: Այդ իսկ պատճառով Նոր տարին այս անգամ նրա համար եռակի տոն է:


«Տոներին լինելու եմ Երևանում: Այս անգամ տանը կնշեմ, քանի որ նոր տուն եմ գնել և նոր տարին ցանկանում եմ իմ նոր տանը լինել՝ ընտանիքիս և ընկերներիս միջավայրում: Ընդհանրապես, Ամանորն ինձ համար կրկնակի տոն է, քանի որ հունվարի 1-ին իմ ծննդյան օրն է: Սիրում եմ այդ նախատոնական եռուզեռը, սակայն միշտ այդ օրը տխուր եմ լինում»,-Life.panorama.am-ի հետ զրույցում անկեղծացավ դերասանուհին:


Շարունակությունը` այստեղ: