Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը ՀՀ վաստակավոր արտիստուհի Նելլի Խերանյանն է: Դերասանուհի, ով երբեք չի տրվում էմոցիաներին, լուրջ է, հավասարակշռված ու սկզբունքային: Իր իսկ խոսքերով՝ հիասթափություններից խուսափելու լավագույն մեթոդն է ընտրել: Մեր զրույցը ստեղծագործական, անձնական և տոնական անցուդարձի շուրջ է:


-Ինչպե՞ս եք եզրափակում տարին:

-2014 թվականն ինձ համար կարևոր էր նրանով, որ, վերջապես, կյանքի կոչեցինք «Ռիչարդ երրորդ»-ի բեմադրությունը: Առաջին անգամ էի Արթուր Սահակյանի հետ աշխատում և շատ ուրախ եմ մեր համագործակցության համար: Սակայն 2014 թվականն այնքան էլ հարթ տարի չէր. մեծ ուրախություններ քիչ եղան, «քնած» տարի էր: Հուսամ, հաջորդ տարին այդպես չի լինի: Ես սիրում եմ, երբ նորություններ կան, անընդհատ գործընթացի մեջ ես, առաջխաղացումներ ու սպասելիքներ ես ունենում: Իսկ այս տարին այդ առումով լուռ էր:

 

-Լուռ էր, քանի որ Ձեզ չհանդիպեցի՞նք էկրաններին:

-Ճիշտն ասած՝ ոչ: Խոսքս իմ ու Տիգրանի մի շատ հետաքրքիր ձեռնարկի մասին է, բայց այդ մասին հիմա փակագծեր չեմ բացի: Հուսամ, եկող տարի ամեն ինչ լավ կընթանա և այդ մասին կկարողանամ բացահայտ խոսել: Հավատում եմ, որ մյուս տարի անակնկալս կստացվի և ավելի նպաստավոր գործընթաց կսկսեմ իմ կյանքում:

 

Շարունակությունը` այստեղ: