Երիտասարդ դերասաններ և ամուսիններ Արթուր և Արմենուհի Սուքիասյանները, արդեն բավական ժամանակ է, բացակայում են Հայաստանից: Նրանք, ինչպես մեր հայրենակիցներից շատերը, իրենց ստեղծագործական և կյանքի ուղին ինչ-ինչ պատճառներով գտան երկրից դուրս:Life.panorama.am-ին հաջողվեց երեք տարվա ընդմիջումից հետո հարցազրույց պատրաստել Արթուր Սուքիասյանի հետ, ով անկեղծացավ ընկերների աջակցության, դրսի գայթակղության և մասնագիտական հարցերի շուրջ:

 

Արթուրբավական ժամանակ է՝ Հայաստանից բացակայում եքՈրտե՞ղ եքինչո՞վ եքզբաղվում:

- Արդեն երեք ամիս է՝ տեղափոխվել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ապրում ու աշխատում ենք այստեղ: Նկարահանվում ենք Դիանա Գրիգորյանի սցենարի հիման վրա նկարահանվող «Կտակով թագուհին» հեռուստաֆիլմում: Առաջարկը ստացել ենք «Դիմ մեդիա գրուպ»-ի հիմնադիրներ Արա Ղազարյանի և Դավիթ Ադամյանի կողմից:


-Մինչ այդ, որտե՞ղ էիք ապրում:

-Բելգիայում:


-Ինչո՞ւ որոշեցիք Հայաստանից հեռանալ, կարծեք թե Ձեր կնոջ՝ Արմենուհի Սուքիասյանի հետ այստեղ գործնական զբաղվածության պակաս չունեիք:


-Եթե 10 միլիոն հայ ապրում է Հայաստանից դուրս, նշանակում է՝ կա 10 միլիոն պատճառ՝ կյանքի մնացած տարիները մեր երկրում չանցկացնելու:


Շարունակությունը` այստեղ: