Tert.am-ը գրում է.
Ոմանք նախընտրում են ոսկեղեն նվիրել, մյուսները` օծանելիք, սակայն իրական սիրահարների համար հիանալի հնարավորություն է ստեղծվել՝ «սիրտ» նվիրելու իրենց սիրեցյալին հենց Սուրբ ծննդյան տոներին:
Ինչպես գրում է Daily Mail-ը` Կանադայի Լավրենտյան լեռներում գտնվող 2.5 ակր տարածքով սրտաձև տեսք ունեցող կալվածքը վաճառվում է միլիոն դոլարից էլ քիչ գնով` 983 676 դոլարով:
Բլյուբերրի կոչվող կղզում գտնվող կալվածքը տեղակայված է Lac de l'Achigan լճի վրա` Մոնրեալ քաղաքից 45 րոպե հեռավորությամբ: Կալվածքի կենտրոնում տեղակայված է 50 քառ. մետր մակերեսով տնակը, որը կառուցված է փայտից, և որտեղ բուխարի կա ջմռան ամիսներին տաքանալու համար: Տան հետ մեկտեղ փոքրիկ ձկնորսական նավակ է վաճառվում:
Շարունակությունը` այստեղ: