Ամերիկացի դերասան Դմիտրի Դյաչենկոն Լոս Անջելեսում կալանավորվել է այն բանից հետո, երբ սպանել ու կերել է իր ընկերուհուն պատկանող ընտանի ճագարին: Նա գրավով ազատ է արձակվել:

 

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AP գործակալությանը, դերասանը կնոջն Է ուղարկել կենդանուց ուտելիքի պատրաստման գործընթացի լուսանկարները, իսկ այնուհետեւ սպառնացել Է, որ նույն բանը կանի նրա հետ:   

 

46-ամյա Դյաչենկոյին սպառնում է մինչև չորս տարի ժամկետով բանտարկություն, եթե նրան մեղավոր ճանաչեն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար:

 

Դմիտրի Դյաչենկոն ծնվել Է ԱՄՆ-ում՝ Ուկրաինայից սերածի ընտանիքում: Ոչ մեծ դերեր է խաղացել «Անարխիայի որդիները», «Ինչպես ես կրակեցի ձեր մոր վրա» և «Ոսկորներ» սերիալներում, «Ինդիանա Ջոնսը եւ Բյուրեղապակյա գանգի թագավորությունը» ֆիլմում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: