Հոլիվուդյան ռեժիսորներն աշխատում են մի ֆիլմի վրա, որի սյուժեի հիմքում կլինի Բարաք Օբամայի անձնական կյանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, ֆիլմը, մասնավորապես, կպատմի երկրի առաջին զույգի հանդիպման մասին:


Պարզվում է, որ Բարաք Օբամայի և նրա ապագա կնոջ մոտ ամեն ինչ հարթ չի եղել: Միշելը բավական երկար ժամանակ չի համաձայնվել հանդիպել: Ուստի, Օբաման որոշել է ավելի վճռական գործել և սպառնացել է, որ կհեռանա աշխատանքից, եթե Միշելը չհամաձայնի հանդիպել: Այն ժամանակ նրանք միասին էին աշխատում:

 

Ի վերջո Միշելը համաձայնել է: Հանդիպման ժամանակ զույգն այցելել է Չիկագոյի Արվեստների ինստիտուտ, իսկ հետո  սիրահարված երիտասարդը նրան տարել է «Բասկին Ռոբբինս«` ուտելու ամենահամեղ պաղպաղակը:

 

Հայտնի է, որ ֆիլմի նկարհանումները կսկսվեն 2015թ.-ի ամռանը: Միշել Օբամայի դերը կկատարի դերասանուհի Թիկա Սթամփթերը: