«Xfactor» նախագծից հետո երգչուհի Էմմին մեկնեց ԱՄՆ, որոշ ժամանակ անց երգչուհուն միացավ մայրը՝ Նադեժդա Սարգսյանը: Հաղորդավար Ավետ Բարսեղյանը նախագծի ժամանակ ակնարկել էր, որ Էմմին ԱՄՆ է մեկնում ամուսնության նպատակով, սակայն երգչուհու մենեջերը ESem.am-ին վստահեցրել էր, որ նման բան չկա: Նա ասել էր, թե մայր ու աղջիկ ԱՄՆ-ում պատրաստվում են նշել Ամանորը, նաև՝ Էմմին գործնական զբաղվածություն ունի այնտեղ:

 

 

Երեկ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայացավ Անդրեի և «Xfactor»-ի իր երեք տղաների՝ Հայկ Հունանյանի, Վահե Մարգարյանի և Նարեկ Վարդանյանի համերգը, որի ժամանակ Ավետն ասաց, որնախագծի ժյուրիի անդամներից միայն Եգոր Գլումովն է ներկա: «Ժյուրիի անդամներից մեկն էլ ԱՄՆ-ում է՝ համոզելու, որ հնազանդ է, իր անձնական կյանքն է դասավորում»,- ասաց նա՝ նկատի ունենալով Էմմիին, քանի որ նախ` նա ժյուրիի միակ կին ներկայացուցիչն է, երկրորդ՝  այժմ հենց նա է ԱՄՆ-ում:

 

 

Նշենք, որ տևական ժամանակ առաջ, երգչուհին իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ հարաբերությունների մեջ է: Դրանից հետո նա չհերքեց, որ ընտրյալ ունի, սակայն անձնական կյանքին վերաբերող բոլոր մանրամասները գաղտնի է պահում: