Մենք բոլորս ենք սիրում սելֆիներ անել, sms գրել, թերթել Facebook-ի նորությունների ժապավենը և ckeck-in լինել սիրելի սրճարաններում: Բայց երբեմն սիրելի հեռախոսի հանդեպ տածած սերն անցնում է բոլոր սահմանները: Եթե այս 15 կետերից գոնե 5-ին դրական պատասխան ունենաս, ապա դու կախվածություն ունես հեռախոսիցդ:
1. Երբ չես կարողանում գտնել հեռախոսդ, խուճապի ես մատնվում
Դատարկում ես պայուսակդ, սկսում բացականչել. «Կորցրել եմ հեռախոսս» և այլ հեռախոս փնտրում, որ զանգես բջջայինիդ: Արդյունքում հեռախոսդ տաբատիդ գրպանում է լինում:
2. Եթե հանկարծ հեռախոսդ տանն ես թողնում, չես պատկերացնում, թե ինչ ես անելու առանց դրա
Օրը կործանված է:
3. Առավոտյան առաջին հերթին ձեռքդ ես վերցնում հեռախոսդ
Facebook, Instagram, հաղորդագրություններ…
4. Նախկինում մարդիկ իրենց հետ զուգարան թերթ էին տանում
Այժմ դու այնտեղ ես գնում հեռախոսով:
5. Լոգանք ես ընդունում հեռախոսիդ հետ միասին
Այսինքն այն վերցնում ես հետդ, միացնում երաժշտությունը, դնում լվացքի մեքենայի վրա և լողանում:
6. Ամեն 5 րոպեն մեկ ստուգում ես, արդյո՞ք ինչ-որ մեկը հաղորդագրություն չի գրել կամ չի լայքել ստատուսդ
Եթե ոչ, անկեղծ տխրում ես:
7. Շարունակում ես քչփորել հեռախոսդ, անգամ երբ խոսում ես մարդկանց հետ
Եվ վստահ ես, որ մեկը մյուսին չի խանգարում:
8. Հոգուդ խորքում ատում ես այն մարդկանց, ովքեր առաջարկում են չօգտվել բջջային հեռախոսից
Օրինակ, հավաքել հեռախոսներն ու չօգտվել դրանցից մինչև դասի կամ խնջույքի ավարտը:
9. Գրեթե այն ամենը, ինչ նախկինում անում էիր համակարգչով, այժմ անում ես հեռախոսով
Այցելում ես կայքեր, լսում երաժշտություն, ֆիլմ դիտում:
10. Քնում ես ՝ հեռախոսդ գրկած
Ավելորդ է ասել, որ քնելուց առաջ վերջին բանը, որ անում ես, հեռախոսդ ստուգելն է:
11. Երբ համերգ ես գնում, ամեն ինչ նկարում ես
Խանգարում ես բոլորին՝ փորձելով ստանալ ամենահաջող կադրերն ու միանգամից տեղադրել Instagram-ում:
12. Ատում ես, երբ ինչ-որ մեկը քչփորում է հեռախոսդ
«Իմն է, չեմ տա…»
13. Հեռախոսիդ մեջ իդեալական կարգուկանոն է
Այնպիսի կարգուկանոն, որ երբեք չի լինի զգեստապահարանիդ մեջ:
14. Բազմաթիվ գեղեցիկ պատյաններ ունես հեռախոսիդ համար
Եվ անընդհատ փոխում ես դրանք:
15. Երբ ինչ-որ մեկն ասում է, որ Facebook-ում չկա կամ ընդհանրապես բջջային չունի, կասկածանքով ես նայում նրան
Եվ նրան մի-փոքր խենթ ես համարում: