Բազմաթիվ ընտանիքներում երեխային մանկապարտեզ տանելը բավականին լուրջ խնդիր է հանդիսանում: Փոքրիկները դժկամությամբ են արթնանում, հաճախ լալիս են՝ հրաժարվելով մանկապարտեզ գնալ:  Խնդրի պատճառների և լուծման եղանակների քայլերի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է «Բանալի ընտանիքի կենտրոն»-ի հոգեբանական գծով տնօրեն Նարինե Իսրայելյանի և հոգեբան Լիլիթ Վարդանյանի հետ:

 

-Տիկին Իսրայելյան, ինչո՞ւ են երեխաները դժվարությամբ գնում մանկապարտեզդաբոլո՞ր բալիկներին է հատուկ:

-Դա բոլոր բալիկներին է հատուկ, որովհետև մտնում են իրենց համար նոր աշխարհ, մի աշխարհ, որտեղ իրենց տեսակից շատ կա և ինչպես իրենք, այնպես էլ մյուս երեխաները գալիս են միմյանց ճանաչելու: Այս դեպքում անհանգիստ իրավիճակ է, թե երեխան որքանով է պատրաստ դրական շփվել հասակակիցների հետ: Երեխաների մոտ տագնապ է առաջանում, որը բնական է: Թե ինչպիսին է իր «ես»-ը, ինչպես է կարողանում տանը շփվել մադկանց հետ, արդեն դրանից է կախված երեխայի մոտ կլինի տագնապ, որն իր մեջ կսպառվի և կկարողանա ընկերանալ երեխաների հետ, թե դա կվերածվի վախերի:

 

Շարունակությունը` այստեղ: