Երիտասարդ երգչուհի Մարթան, ով այս օրերին իր երաժշտական խմբի` բենդի հետ երևանյան ակումբներում մենահամերգներով է հանդես գալիս, պատասխանել է ESem.am-ի բլից հարցերին և իր նոր ֆոտոշարքի հրապարակումն առաջինը մեզ վստահել:)


Ե՞րբ  ես առաջին անգամ բեմ բարձրացել:


- Առաջին անգամ բեմ բարձրացել եմ 4 տարեկանում: Այդ ժամանակ երգում էի «Արևիկ» մանկապատանեկան խմբում:

 

Քանի՞տարի է` բեմում ես:


- Արդեն 16 տարի է, ինչ երգում եմ ու բեմում եմ :)

 

Դուքո երգացանկի մասին:


- Ես երգում եմ այն երգերը, որոնք իմ ոճին ու ճաշակին են համապատասխանում:

 

 

Երգածդ երգերից,  ո՞րն է քեզ առավել հոգեհարազատ:


- Ինձ ավելի հոգեհարազատ են իմ երգացանկի ավելի մեղեդային, սոուլ, ջազ ոճերի երգերը:

 

Երգարվեստի բնագավառում կա՞ մեկըում քո կուռքն ես համարում:


- Շատ տաղանդավոր երգիչ-երաժիշտներ կան, որոնց շատ սիրում եմ, բայց կուռքեր երբեք չեմ ունեցել:

 

Կա՞ երգիչում հետ կցանկանայիր զուգերգով հանդես գալ:


- Այո, ու այդ երգիչները շա՜տ են:

 

 

Երգորը միշտ ցանկացել ես կատարել:


- Նախկինում շատ երգեր են եղել, որոնք շատ եմ սիրել, բայց չեմ երգել, կարծելով, որ այդ երգերը կատարելու համար պետք է ինչ որ չափով հասունանալ: Հիմա այն փուլում եմ, որ ցանկացած երգ կարող եմ երգել:

 

Ո՞րն է եղել այս բնագավառում առաջին լուրջ ձեռքբերումդ:


- Երկու լուրջ ձեռքբերում եմ ունեցել. Նադեժդա Սարգսյանի և Արթուր Գրիգորյանի դպրոցներում սովորելը:

 

Երգարվեստի բնագավառումո՞վ է քո առաջին ուսուցիչը առանց որի անհնար էրհաջողությունների հասնել:


- Իմ առաջին ուսուցիչները Ռադիկ Գաբրիելյանն ու Արմեն Դիվանյանն են եղել, նրանք մեծ դեր են ունեցել իմ մասնագիտական զարգացման հարցում:

 

 

Ըստ քեզ՝ ի՞նչ է այս պահին պակասում շոու բիզնեսում:


- Ոչինչ չի պակասում: Կարծում եմ` ամեն ինչ մի բան էլ ավել է :)

 

Երբևէ արտերկրում աշխատելու և միջազգային հայտնի դեմքերի հետ համագործակցելու ցանկություն ունեցե՞լ 

ես:


- Ըստ իս` ցանկացա երաժշտի համար դա մեծ ցանկություն է:

 

-  Ո՞վ է քո հայտնի ընկերը:


- Հայտնի մտերիմ ընկերներ չունեմ:

 

 

Ո՞վ է քո խորհրդատուն ու քննադատը:


- Ամենալուրջ քննադատները ծնողներս են:

 

Քեզ հայտնի մարդ համարում եսև ի՞նչ է տվել  քեզ հայտնիությունը:


- Ես ինձ երաժիշտ եմ համարում: Ինձ համար հայտնի է Շադեն,  Սթիվի Ուանդերը և նրանց նման լեգենդար երաժիշտները: Իմ բնագավառում աշխատող մարդկանց աշխատանքի բերումով կարող է շատերը ճանաչեն, բայց դա չի նշանակում հայտնի լինել: Ճանաչված լինելն էլ իր դրական ու բացասական կողմերն ունի:

 

Ո՞րն է քո ամենամեծ երազանքը:


- Շատ ցանկություններ ունեմ, իսկ երազանքի մասին պետք է միայն երազողն իմանա :)

 

Առաջիկայում ի՞նչ նորություններ կներկայացնես լսարանիդ:


- Արդեն երկու ամիս է, ինչ ունեմ իմ բենդը` «MARTA'S BAND»-ը: Հայաստանի տարբեր ակումբներում համերգային ծրագրերով ենք հանդես գալիս: Առաջիկա անելիքներիս մասին դեռ չեմ կարող խոսել, քանի որ չգիտեմ հետագայում ինչ կցանկանամ անել :)

 

Դիմահարդարումը` Գոհար Պարուրյանի

Լուսանկարները` Խանդութ Պարուրյանի


Զրուցեց Մերի Պողոսյանը