Անկեղծությունը, երբեմն, վնասում է մարդկանց: Երևի, դա է պատճառը, որ անկեղծ ու անմիջական Հասմիկ Կարապետյանը վերջին շրջանում դարձել է լռակյաց ու փոքր-ինչ զգուշավոր: Սակայն, Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին խոսեց գտած երջանկության, նորաստեղծ ընտանիքի ու մարդկային տեսակի մասին:
-Սովոր էինք Ձեր ակտիվությանը: Հիմա կարծեք թե լուռ եք: Ինչո՞վ եք զբաղված:
-Բնականոն եմ համարում այն, որ տվյալ պահին ավելի ուշադիր ու պարփակված եմ անձնական կյանքում: Կարծում եմ, յուրաքանչյուր արվեստագետ ժամանակ առ ժամանակ լռության կարիք ունի՝ նոր զգացողություններ, էմոցիաներ կուտակելու, որպեսզի ավելի հետաքրքիր շնչով ներկայանա: Բայց ասեմ, որ արդեն «վերադարձել» եմ նոր նախագծերի և ոճային փոփոխության գաղափարներով: Առաջիկայում համագործակցելու եմ Դեր Հովայի հետ, իմ ընտրյալի՝ Շանթ Քիրմիզյանի հետ, ով ներկա պահին ինձ համար գործիքավորում է մի շատ գեղեցիկ երգ՝ բեմի մասին:
Նաև մոտ ապագայում կենդանի նվագակցությամբ համերգներ կունենամ «Էմփի Ռեյ» խմբի հետ: Երբ այս ծրագիրը պատրաստ լինի, իմ հանդիսատեսն ինձ կարող է լսել Երևանի ակումբներում: Անիմաստ եմ համարում տարին երեք անգամ տեսահոլովակ նկարահանելը: Նախ, այդ երևույթն արդեն իրեն սպառել է: Այս ամենի հետ մեկտեղ ունեմ անձնական կյանք, ապրում եմ ու փորձում ամեն օրս ավելի գեղեցիկ ու բարի դարձնել:
-Գիտեմ, որ շատերը Ձեզ կարոտում են նաև որպես հաղորդավար:
-Նման բան ասելով՝ ինձ շատ ուրախացրեցիք (ժպտում է): Հեռուստադիտողի սիրո պատճառը երևի այն է, որ ես շատ անկեղծ եմ նույնիսկ էկրանին: Ասեմ, որ հաղորդավարական գործունեությունը նույնպես կարոտում եմ, մասնավորապես՝ ուղիղ եթերը: Այն ինձ շատ է կոփել, ազատել բազմաթիվ բարդույթներից: Հուսամ, որ եկող տարվա ընթացքում որևէ հետաքրքիր նախագծում կներկայանամ: Իմ կողմից ցանկություն կա, տա Աստված, որ համապատասխան առաջարկներ լինեն:
Շարունակությունը` այստեղ: