Bravo.am-ը գրում է.
1988 թվականից մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանում գրանցվել է մարդու իմունային անբավարարության վիրուսի` ՄԻԱՎ վարակի 1924 դեպք, որոնցից 305-ը` այս տարվա 11 ամսվա ընթացքում, ինչը գերազանցում է նախորդ բոլոր տարիների տարեկան դեպքերի թիվը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և սեռական առողջության հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունները, որոնք իրականացնում են տարաբնույթ հանրային տեղեկատվական միջոցառումներ, դեռ 2010 թվականին ստեղծել են «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության և հետազոտության խումբ»:
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ այս խումբը և դիջեյ Վակցինան «Կամի» ակումբում կազմակերպել էին մրցանակաբաշխություն, որի ընթացքում երաժիշտների նվագակցությամբ ելույթ է ունեցել Ջիվան Խաչատրյանը, իսկ ներկաները կրել են խորհրդանշական կարմիր ժապավեններ:
Շարունակությունը` այստեղ: