Aroxj.am-ը գրում է.


Գլխացավը հղիությանն ուղեկցող ամենահաճախ հանդիպող խնդիրներից է: Ըստ վիճակագրական տվյալների` ամեն հինգերորդ հղի կին տառապում է գլխացավից: Սա կարող է հուշել տարբեր առողջական խնդիրների մասին: Այն կարող է լինել առաջնային, երբ պայմանավորված է այլ հիվանդության ընթացքով և երկրոդային, երբ գլխացավը, այսպես ասած, բուն խնդիրն է:


Պատճառները 

Գլխացավի պատճառը  միգրենն է: Սա նյարդային հիվանդություն է, որը սովորաբար զարգանում է երիտասարդ տարիքում, դրսևորվում է հաճախ հանդիպող գլխացավի նոպաներով, տեսողության և աղեստամոքսային համակարգի խանգարումներով: Միգրենի դեպքում ցավում է գլխի կեսը, այն ուղեկցվում է սրտխառնոցով և փսխոմով:


Միգրենի նոպայի պատճառ կարող է լինել նաև սննդային գործոնը՝ քաղցը, սննդի մեջ այնպիսի մթերքենրի օգտագործումը, ինչպիսիք են պանիրը, շոկոլադը, ցիտրուսը և կարմիր գինին նաև ֆիզիկական գրգռիչները՝ թարթող լույսը, աղմուկը, սուր հոտերը, եղանակի կամ կլիմայական գոտու փոփոխությունը, սթրեսային վիճակները, ֆիզիկական հոգնածությունը, քնի պակասը: Միգրենով տառապող կանայք հղիության ընթացքում, որպես կանոն, ավելի հազվադեպ են ցավի նոպաներ ունենում, հատկապես հղիության երկրորդ կեսին: Դա պայմանավորված է հորմոնալ ֆոնի փոփոխությամբ:


Առանմիգրենի ուղեցության գլխացավը կարող է լինել լարվածության պատճառ: Սա միջին ուժգնության ցավ է՝ գլուխը կարծես սեղմվում է ճնշման տակ, որը նույնպես սթրեսի, ֆիզիկական կամ հոգեբանական գերծանրաբեռնվածության արդյունք: Որոշ դեպքերում ցավը կարող է լինել նաև վզի մկանների և գոտկատեղից վերև ընկած մկանների լարվածության հետևանքով:


Նման դեպքերում ցավը սկսվում է ծոծրակից, այնուհետև տարածվում: Գլխացավի պատճառներից մեկն էլ կարող է լինել հիպոտոնիան` ցածր զարկերակային ճնշումը: Սա բնորոշ է հղիության առաջին եռամսյակին, հատկապես եթե առկա է վաղ տոքսիկոզ: Հղիների մոտ գլխացավը կարող է լինել նաև գլխուղեղի արյան շրջանառության խանգարման հետևանք:


Շարունակությունը` այստեղ: