Կոմպոզիտոր, բանաստեղծ, լրագրող Սասուն Պասկևիչյանը շնորհակալ է այն բոլոր տարիների համար, որ Աստված է իրեն պարգևել: Անվանի արվեստագետը նոյեմբերի 30-ին ընկերների, բարեկամների, հարազատների ու նրա արվեստը գնահատողների շրջապատում «Արամ Խաչատրյան» համերգասրահում նշեց ծննդյան 75-րդ տարեդարձը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող համերգը Պասկևիչյանի լավագույն ստեղծագործություններն ամփոփող յուրահատուկ ծաղկաքաղ էր: Երեկոյին մասնակցեցին ճանաչված երգիչ-երգչուհիներ, ասմունքի վարպետների և ստեղծագործական խմբեր:


Կոմպոզիտոր Սասուն Պասկևիչյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ իր ստեղծագործությունները ներկայացվեցին հին ու նոր սերունդների շուրթերով:

«Ժամանակագրական առումով՝ իմ ստեղծագործությունները երեք մասի են բաժանվում՝ մինչև 1980 թվականը, երբ երգերս ձայնագրվում էին Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության ստուդիայում և կատարում ժամանակի լավագույն երգիչները և երգչուհիները՝ Հովհաննես Բադալյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Ռաիսա Մկրտչյանը, Ֆլորա Մարտիրոսյանը և այլք: Այնուհետև ես 1980 թվականին մեկնեցի ԱՄՆ և այնտեղ մնացի 24 տարի: Սակայն օտարության մեջ ընդամենը 2-3 երգ ստացվեց գրել: Հետո 2004 թվականին վերադարձա Հայաստան, և այս 10 տարվա ընթացքում շուրջ 30 երգ է ստեղծվել, որոն ցից մի քանիսը ձայնագրվել են Լեյլա Սարիբեկյանի, Համլետ Գևորգյանի և այլ արտիստների կատարմամբ»,-նշեց նա:

 

Պասկևիչյանի խոսքով՝ ինքը տարեդարձ հասկացությունն այնքան էլ չի ընդունում: «Ես մեծ նշանակություն չեմ տալիս, երբեմն կատակով ասում եմ, որ Նոր տարին տարեդարձիս հաջորդ օրն է: Տարիքը որոշ մարդկանց մոտ խելք է ավելացնում, որոշ մարդկանց մոտ՝ կնճիռներ: Ինձ թվում է՝ ինձ մոտ խելք է ավելանում՝ փորձառության առումով: Այս տարի նախորդ տարվանից տարբերվում է նրանով, որ մեկ տարով մեծացել եմ»,-հավելեց նա:

 

Իր կյանքի ամենամեծ ձեռքբերումն արվեստագետը համարում է իր ընտանիքը:

«Իմ կինը, երեխաներս են իմ ամենամեծ ձեռքբերումը: Չորս երեխա ունեմ, երկուսը Լոս Անջելեսում են ապրում, երկուսն էլ Հայաստանում: Յուրաքանչյուրի համար իր ընտանիքը շատ կարևոր է: Ամեն տեսակի ձեռքբերումներ շատ են եղել»,-ընդգծեց նա:

Պասկևիչյանը համոզված է, որ ստեղծագործելու շնորհը նրան է տրվել Աստծո կողմից:

 

«Ես այն փորձում եմ նվիրաբերել իմ ժողովրդին, ազգին, հայրենիքին: Իմ շատ սիրելի Ռուբեն Հախվերդյանն ասում է. «Երգահանը փոստատար է Աստծո և մարդկանց միջև: Աստծո տվածը մենք փոխանցում ենք մեր ժողովրդին»»,-եզրափակեց Պասկևիչյանը:

 

Կոմպոզիտորբանաստեղծլրագրող Սասուն Պասկևիչյանը ծնվել է 1939թԵրևանում: Ավարտել է Երևանի Աղայանի անվան թիվ 63միջնակարգ դպրոցը: 1957-1962թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետում: 1977-1980թթ. աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեումորպես էստրադային սիմֆոնիկն վագախմբի տնօրեն: 1958թ-ից սկսել է ստեղծագործել և ստեղծել է բազմաթիվ երգերՄինչև 1980թ., Երևանի ռադիոյում ձայնագրվել են նրա 40 երգերըորոնք կատարել են ժամանակի լավագույն երգիչները:

Մինչև 1988թզբաղվել է լրագրությամբԼոս Անջելեսում հիմնադրել է «Հայաստանի հեռուստատեսությունը և 

մշակութային կենտրոնըՀամագործակցել է Հայկական միացյալ ֆոնդի և Հայաստան համահայկական հիմնադրամի հետ

Արժանացել է բազմաթիվ պատվոգրերիմրցանակների, այդ թվում՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը: