Երիտասարդությունը հնարավորություն է ընձեռում մեկտեղել այն ամենն, ինչ սիրում ես, ինչը կարող ես կատարելագործել և ինչում ինքդ կատարելագործվել: Հաղորդավարուհի, ասմունքող Հրաչուհի Ութմազյանը, կարծեք թե, ամենուր է. հեռուստատեսություն, ամսագիր, բեմ: Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է «Cosmopolitan Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիրը, ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սպիտակ անկյուն» հաղորդման հաղորդավարուհին, նաև ասմունքող ու գեղեցիկ հայուհին:
-Հրաչուհի, այժմ արդեն նաև Աբել Աբելյանի «Casting school»-ում խոսքի վարպետություն եք դասավանդում: Հեշտությա՞մբ եք «լեզու գտնում» պատանի ապագա հաղորդավարների հետ:
-Կարծում եմ՝ այո: Սա իմ առաջին փորձը չէ, ինքս երկու տարի դպրոց ունեցել եմ, պարզապես ժամանակի սղության պատճառով գործունեությունը դադարեցրեցի: Ես իմ աշխատանքը մեծ հաճույքով եմ կատարում:
-Իսկ Ձեր դպրոցը վերականգնելու նպատակ չունե՞ք:
-Այժմ՝ ոչ: Դա բավականին մեծ ու պատասխանատու աշխատանք է, որին հենց այնպես վերաբերել չի կարելի: Դրան պետք է լիովին նվիրվես: Իսկ իմ ժամանակը այդքան չի բավարարի:
Շարունակությունը` այստեղ: