Tert.am-ը գրում է.
Ուելսի Սուոնսի քաղաքի 22-ամյա բնակչուհին զայրացրել է Facebook սոցցանցի օգտատերերին. նա պատժել է իր կատվին իր պիցցան ուտելու համար՝ փակելով նրան պլաստմասսայե վանդակում և դնելով ջրով լի վաննայի մեջ, գրում է Daily Mail-ը։
Դեռ բավական չէ, նա նաև լուսանկարել է վաննայում գտնվող կենդանուն և բեռնել է Facebook հետևյալ գրառումով. «Չեմ կարող հավատալ, որ իմ չաղ կատուն կերել է իմ 25 դոլարանոց պիցցան, ախր ես ողջ օրվա ընթացքում սպասում էի այդ պահին»։
Աղջկա արարքից վրդովված կենդանասերները մեկնաբանություններ են թողել լուսանկարի տակ։
Նրանցից մեկը գրել է, որ ոչ մի կատու պիցցա չի ուտի, եթե սովամահ չանեն, մեկ ուրիշը գրել է, որ հուսով է՝ սա կատակ է, քանի որ կատուները ջուր չեն սիրում, և նման արարքը կենդանու նկատմամբ շատ դաժան է։
Շարունակությունը` այստեղ: