Իսպանիայի դքսուհի Ալբան առանց ժառանգության է թողել իր 64-ամյա ամուսնուն։ Այս մասին հայտնել է dni.ru-ն:

 

Նրա բոլոր վեց երեխաները սկանդալ են բարձրացրել և մեղադրել դքսուհու ամուսնուն՝ ժառանգությունը որսալու համար:

 

Ընտանիքին հանդարտեցնելու համար, Ալբան իր ամբողջ ունեցվածքը թողել է ժառանգներին՝ զրկելով ամուսնուն ժառանգությունից:

 

Դքսուհին ունեցել է անշարժ գույք, գեղանկարչության 50.000 նմուշից բաղկացած հավաքածու և 18.000 հազվագյուտ գիրք:

 

Դքսուհի Ալբան մահացել է 88 տարեկանում։ Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ նա ունեցել է ամենաշատ տիտղոսները։