Արամ MP3-ի` նոյեմբերի 13-ին տեղի ունեցած համերգի մասին արդեն պատմել ենք: «Եվրատեսիլ 2014»-ում մեր մասնակիցը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ առաջիկայում ևս մի քանի մենահամերգ կունենա «Վիտամին» ակումբում` շարունակելով համատեղել հումորն ու երաժշտությունը, շուտով նաև նոր տեսահոլովակ կներկայացնի:
Երգիչը "Help" երգը գրել է «եվրատեսիլյան» թոհուբոհից առաջ, գործիքավորել են Լիլիթ Նավասարդյանն ու դիջեյ Սերժոն: Տեսահոլովակի ռեժիսորը "Not Alone"-ը նկարահանած Գրիգոր Գասպարյան է, օպերատորները` Միհրան Ստեփանյանն ու Նարեկ Մարտիրոսյանը, երգչի ոճով զբաղվել է դիզայներ Արամ Նիկոլյանը.«Նկարել ենք Երևանից դուրս` անապատային տարածքում, գործածվել են գրաֆիկական տարրեր: Հոլովակում միայն ես եմ եւ չակերտավոր մի քանի կերպար»:
Շարունակությունը` այստեղ: