21TV –ի հաղորդավար Արման Խարազյանը ֆոտոշարքի է մասնակցել, որի հեղինակը լուսանկարիչ Կարեն Հովհաննիսյանն է: Այդ կապակցությամբ մեկական հարց էտրվել լուսանկարչին ու նրա հերոսին:
-Ինչո՞ւ ընտրեցիք հենց Արման Խարազյանին:
-Հետաքրքիր էր տեսնել նրան այլ կերպարում, չէ որ նա վարում է BioՌիթմ բժշկան հեռուստանախագիծը, իսկ ընտրված կերպարը այլ է նրա եթերային կերպարից, որին սովոր է տեսնել հեռուստադիտողը: Այդ իսկ պատճառով որոշեցինք դիմել էքսպերիմենտի, որը կարծում եմ ստացվել է,- ասաց Կարեն Հովհաննիսյանը:
«Կյանքը ռիսկ է, իսկ ռիսկը կյանքի մի մասը, սա է մեր իրականությունը, քանի որ նախկինում նման ֆոտոշարք չեմ ունեցել հետաքրքիր էր շատ, թե ինչ կստացվի և սիրով համաձայնեցի մասնակցել այս նախագծին, որն, ի դեպ, շատ հետաքրիր էր: Կարծում եմ հանրությունը ինքը կգնահատի արդյոք ստացվել է ֆոտոշարքը, թե ոչ: Սովորաբար կյանքում և մեր աշխատանքում միմյանց տեսակը գնահատելն է մեզ օգնում ուղղել թերություններն ու բացթողումները, առաջ շարժվելու համար»- մեզ հետ զրույցում ասաց Արման Խարազյանը: