Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Սոֆի Դևոյանի «Հոգու և պարի» թատրոնի պարուհի Իռեն Ուլիխանովան է, ում հետ փորձեցին բացահայտել նրբություններ ոչ միայն արվեստի, այլ նաև կյանքի բնագավառում: Էկրանից ու բեմից միշտ ժպտերես ու կանացի Իռենը կյանքում իրատես ու հումորով է, ինչպես զգացի մեր զրույցի ընթացքում:

 

-Նախ` կասե՞ք, ի՞նչ գործունեություն եք ծավալում այժմ:


-Այժմ պարում և դասավանդում եմ Սոֆի Դևոյանի «Հոգու և պարի» թատրոնում: Ունեմ նաև 7-15 տարեկան երեխաների խումբ: Աշխատում եմ նոր ընտանիք կազմող մարդկանց՝ հարս ու փեսայի հետ, որպեսզի նրանք գեղեցիկ ներկայացնեն իրենց հարսանեկան պարը: Երևանի Պետական համալսարանում ունեմ պարի խումբ, այնտեղի մշակույթի կենտրոնի պարային համույթի գեղարվեստական ղեկավարն եմ: Բեմադրում եմ պարեր նաև սեգվեյների վրա:

 

-ԻռենՀայաստանում տարածվա՞ծ է հարսանիքի կապակցությամբ գեղեցիկ պարել սովորելըթե՞ 

հատուկենտ զույգեր են դիմում այդ նպատակով:


-Պետք է ուրախությամբ նշեմ, որ շատ են դիմում: Հիմա գրեթե չի լինում այնպիսի հարսանիք, որ զույգերը պար սովորած չլինեն: Սա արդեն նորաձևություն է դարձել. բոլորը ցանկանում են գեղեցիկ մուտք կատարել, հարս ու փեսայի պարը բեմադրել: Երևի, ամուսնացողների միայն 10 տոկոսն է, որ հարսանիքից առաջ պարի չի գնում:

 

Շարունակությունը` այստեղ: