Մի շարք սպանությունների կազմակերպիչ Չարլզ Մենսոնը, ով ցմահ բանտարկված է ԱՄՆ-ում, իր երիտասարդ երկրպագու Էֆթոն Էլայն Բարտոնի հետ ամուսնանալու թույլտվություն է ստացել, հայտնում է lenta.ru-ն։
Մենսոնն այժմ 80 տարեկան է և ամուսնություն է կնքելու 26-ամյա կնոջ հետ, ով այցելում է նրան արդեն որոշ ժամանակ, գրում է france24.com-ը։
Ամուսնություն կնքելու համար նրանց երեք ամիս ժամանակ է տրված։ Ըստ ԱՄՆ օրենսդրության՝ բանտարկյալն իրավունք ունի իր հարսանեկան արարողությանը հրավիրելու բանտակից 2 ընկերոջ։
Ընդհանուր առմամբ, հարսանիքին կարող են ներկա գտնվել 12-ից ոչ ավելի հյուրեր և մատուցողը։