Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը նոր ու գեղեցիկ անակնկալ է պատրաստում ֆիլմասեր հեռուստադիտողի համար: Այդ մասին դերասանուհին առաջինը վստահեց Life.panorama.am-ին. «Ֆիլմը հուզական կոմեդիայի ժանրում է: Շատ վաղուց այդ գաղափարն ինձ հանգիստ չէր տալիս: Անընդհատ նոր մտքեր էին ծնվում: Եվ ահա մուսսան «այցելեց» ինձ և կարողացա կյանքի կոչել երազանքս: Այն կկոչվի «Ամանորյա հեքիաթ» կամ «Քաղաքական Պիկնիկ՝ ամանորին»: Պատմում է մի քաղաքական գործչի և մի դերասանուհու մասին, ովքեր ամանորի գիշերը գտնում են իրենց հեքիաթը»:
Ցանկացած գործ, երբ ստեղծվում է, պետք է ունենա ասելիք, հասցեատեր: Անահիտ Մութաֆյանի ֆիլմի հասցեատերը, կարծես թե, քաղաքական գործիչներից հաճախ դժգոհող մարդն է. «Այս ֆիլմով ես մեծ ցանկություն ունեմ էկրան բերել այսօրվա քաղաքական գործչի իրական կերպարը, մարդ տեսակը, որը միշտ թաքուն է մնում ժողովրդին: Գուցե այս ֆիլմից հետո հայ հասարակությունը փորձի հավատալ ու սիրել մեր քաղաքական գործիչներին՝ նրանց մարդ տեսակի համար»:
Շարունակությունը` այստեղ: