ԱԺ ՀՀԿ խմբակցության պատագամավոր Նաիրա Կարապետյանն օրեր առաջ ամուսնացել է: Պատագամավորը Life.panorama.am-ի հետ զրույցում առաջին անգամ խոսեց իր ամուսնու, հարսանիքը Շուշիում նշելու և նույնիսկ կուսակցական ընկներին հարասանիքին չհրավիրելու պատճառների մասին:
-Որտե՞ղ եք ծանոթացել Ձեր ամուսնուն, ինչպես հասկացա, որ հենց նրա հետ պետք է կապեք Ձեր կյանքը:
-Գարրիին ճանաչում եմ դեռևս ուսանողական տարիներից: Սակայն համալսարանն ավարտելուց հետո տևական ժամանակ է չէինք հանդիպել: Անցյալ տարի աշնանն էր, որ հանդիպեցինք:
-Ինչո՞ւ որոշեցիք հարսանիքը նշել Շուշիում: Ասում են՝ նույնիսկ Ձեր կուսակցական ընկերները ներկա չեն եղել միջոցառմանը:
-Ես շատ մեծ հարգանք եմ տածում Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի նկատմամբ, հիանում եմ նրա վեհությամբ և խոնարհվում նրա անցած ուղու առջև, իսկ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին իմ ամենասիրելի եկեղեցիներից է: Շուշիի ընտրությունը հիմնականում կապված էր Պարգև Սրբազանի և Ղազանչեցոց եկեղեցու հետ, քանի որ պսակադրության արարողության խորհուրդը պետք է զգալ լիովին:
Ավելացնեմ նաև, որ 1992 թվականի մայիսի 8-9-ի Շուշիի ազատագրման օպերացիան կոչվել է «Հարսանիք Լեռներում»: Մենք ուզում էինք տարիներ անց այդ խորհրդանշական վերնագիրը իր բուն իմաստով կիրառել: Ինչ վերաբերում է կուսակցական ընկերներին, ասեմ, որ ոչ միայն նրանք, նույնիսկ ընկերներն ու մտերիմները չեն եղել՝ նեղ ընտանեկան միջոցառում է եղել:
-Ո՞ր ոլորտից է Ձեր ամուսինը և արդյոք դեմ չէ Ձեր աշխատանքային ծանրաբեռնվածությանը՝ անընդհատ գործուղումներ, նիստեր:
-Ամուսինս աշխատում է «Ֆուրնիվուդ» ընկերությունում որպես ներմուծման բաժնի ղեկավար: Սա մի կազմակերպություն է, որը հիմնականում զբաղվում է ներմուծմամբ, և ամուսնուս աշխատանքային գրաֆիկը ևս բավականին ծանրաբեռնված է: Եվ մի շատ կարևոր հանգամանք էլ՝ երբ հարգում ես մարդուն, միանշանակ հարգում ես նաև նրա աշխատանքը: Իհարկե,
Շարունակությունը` այստեղ: