Կինոռեժիսոր ու պրոդյուսեր ԳոռՎարդանյանը  «Ստվերները դրախտում» ֆիլմով նպատակ ունի դուրս գալ միջազգային ասպարեզ:


«Ֆիլմը մարդկային պատմության մասին է, որը կարող պատահել ցանկացածի հետ: Մեր նախորդ ֆիլների նման չէ, ավելի շատ դրամա է: Սա նոր բան էր ինձ համար, թե’ որպես դերասան և թե’ որպես ռեժիսոր: Ֆիլմից հետո, կարծում եմ, կփոխվի մարդկանց կարծիքը հայ ընտանիքների մասին: ֆիլմով ուզում եմ ասել, որ սիրեն հերոսին, բայց չնմանվեն նրան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գոռ Վարդանյանը:  

 

Ըստ ֆիլմի հեղինակ Վարդանյանի` այս ֆիլմի հերոսը նման չէ նախորդ ֆիլների կերպարներին: «Նա այս ֆիլմում շատ սիրաշատ է, ունի սեր և քնքշություն»,- փաստեց ֆիլմի սցենարիստ Սոնա Հակոբյանը: 


Խոսելով ծախսված գումարների մասին` ղեկավարները չբացահայտեցին ֆիլմի ամբողջական բյուջեն:  «Բոլորիդ պարզ կլինի ֆիլմի բյուջեն, երբ նայեք ֆիլմը»,- ասաց ֆիլմի համահեղինակ Վրեժ Սարիբեկյանը:  


«Մեր նպատակը մեծ շուկաներ մտնելն է, որտեղ հիմա առաջին տեղերում հոլիվուդյան ֆիլմերն են: Բոլորն են ցականում ֆիլմ նկարահանել Ամերիկայում:  Մեր նպատակը միջազգային ասպարեզ դուրս գալն է: Մի քանի կինոփառատոնների մասնակցության հայտեր ենք ներկայացրել: Պրեմիերան կանցկացնենք նաև Ստեփանակերտում»,-եզրափակեց Վարդանյանը:

 

«Ստվերները դրախտում» ֆիլմի պրեմիերան կկայանա «Մոսկվա» կինոթատրոնում նոյեմբերի 14-ին: Ֆիլմը նկարահանվել է 1 ամսում և ժամ 05 րոպե տևողություն ունի: