BlogNewz.am-ը գրում է.
«Twitter»-ում «Kawanabesatou» անունով հանդես եկող օգտատերը փոքրիկ ռեստորաններ, բարեր, կրպակներ ու այլ ինտերիերներ է ստեղծում իր գերմանամկների համար։ Պարզապես զարմանում ես՝ տեսնելով, թե ինչպիսի մանրակրկտությամբ է մշակված մանրակերտ ինտերիերի յուրաքանչյուր անկյունը։ «Kawanabesatou»-ի ստեղծագործություններում անգամ սուշիի փոքրիկ պատառիկներով լի ափսեներ, խոհանոցային պարագաներ, բազմազան խմիչքներ ու ամսագրեր կան։
Նա ասեսգերմանամկների համար նախատեսված էլիտար շինությունների ճարտարապետ լինի։ Այս մարդը հավանաբար շատ է սիրում իր գերմանամկներին, որ նրանց հարմարավետությունն ապահովելու համար այսքան ջանք ու եռանդ է ծախսում։ Կամ էլ նա պարզապես հաճուք է ստանում գերմանամկներին բարմենների, ընդունարանի աշխատակիցների ու վաճառողների դերում պատկերելուց։ Նա իր թվիթերյան էջում մոտ 500 թեմատիկ լուսանկար է հրապարակել, սակայն մենք որոշեցինք ընտրել դրանցից ամենահաջողվածները։ Հուսով ենք, որ այս ֆոտոշարքը մի փոքր կբարձրացնի Ձեր տրամադրությունը։