Ամերիկացի մեկենաս Ջերի Փերենչիոն հայտարարել է 500 միլիոն դոլար արժողությամբ արվեստի 47 ստեղծագործություններ Լոս Անջելեսի օկրուգի Արվեստների թանգարանին (Los Angeles County Museum of Art) նվիրելու որոշման մասին: Խոսքը վերաբերում է այդ թվում Կլոդ Մոնեի, Էդգար Դեգայի, Էդուարդ Մանեի, Պաբլո Պիկասոյի, Կամիլ Պիսարոյի գործերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է թանգարանի տնօրենությունը:
«Ինձ համար սա իրոք շատ կարեւոր օր Է,- նշել է 83-ամյա Փերենչիոն:- Ես Լոս Անջելեսում ապրել եմ 70 տարի, եւ իմ ընտանիքի համար շատ մեծ պատիվ Է այս նվերը մատուցել քաղաքին»: Փերենչիոն կարգադրել է հավաքածուն անհատույց թանգարանին հանձնել իր մահից հետո: Առաջադրել է միայն մեկ պայման. տնօրինությունը նախ պետք է ավարտի LACMA-ի նոր շենքի կառուցումը, ինչը պլանավորված է 2023 թվականին:
Արվեստի նվիրաբերված ստեղծագործությունների ամբողջական ցուցակն առայժմ հրապարակված չԷ: Սակայն թանգարանի տնօրենությունը հայտնել է, որ ապագա ցուցանմուշների մեջ Է Մոնեի վրձնի «Ջրաշուշաններ» կտավը (1905 թվական), հաղորդել է ՏԱՍՍ-ը: