Life.panorama.am-ը գրում է.

 

Երակների վարիկոզ լայնացումը տարածված խնդիր է։ Այս հիվանդության ժամանակ  ենթամաշկային երակային համակարգը կորցնում է իր էլաստիկությունը, որի արդյուքնում անոթները ձգվում են և ի հայտ է գալիս անհավասար լայնացում: Դրանց գործառույթի խանգարումը հանգեցնում է,  այսպես կոչված ռեֆլուկսի, որը նշանակում է արյան հոսք հակառակ ուղղությամբ:

 

Այս հիվանդությունն առավել տարածված է կանանց մոտ։ Հիվանդությունը կարող է առաջացնել ցավ, հոգնածություն, այրող զգացում, ոտքերի դող։

 

Հիվանդության առաջացման հիմնական պատճառներից են ժառանգականությունը, կանգնած աշխատանքը, գիրությունը, հղիությունը, հակաբեղմնավորիչ հաբերի օգտագործումը։

 

Այս հիվանդության դեմ պայքարի համար կան դեղորայքային և վիրահատական միջոցներ։ Սակայն, մինչ վերոնշյալ թանկարժեք միջոցներին դիմելը՝  կարելի է փորձել տնային պայմանններում նվազեցնել հիվանդության տարածումը, կանխել խորացումը։

 

Երակների վարիկոզ լայնացման դեմ պայքարելու համար լայն տարածում ունի խնձորի քացախը։

 

Շարունակությունը` այստեղ: