Չնայած արդեն աշուն է, ամառը ոչ մի կերպ չի ցանկանում զիջել դիրքերը:) Այս շոգ օրերին երգիչ Վլադիմիր Բարխոյանն իր հանգիստն է վայելում Եվրոպայում: Երգիչն  Իտալիայում է, որտեղից էլ ESem.am-ին պատմել է հանգստի և տպավորությունների մասին:

 

 

«Դեռ ուսանողական տարիներից Իտալիան տեսնելու  ցանկություն ունեի, և ահա այս տարի իրականացրի երազանքս: Շատ եմ հավանել Հռոմը, այն իր մեջ էներգիա ունի: Աստվածների քաղաք է»,- ասաց Վլադիմիրը: Պասիվ հանգիստ նախընտրող երգիչն արդեն հասցրել է շրջել Հռոմում, այցելել տեսարժան և պատմամշակութային վայրեր, լողալ ու արևահարվել:

 

 

Երգչի փոխանցմամբ՝ արդեն երկրորդ տարին է, որ այս օրերին բացակայում է երկրից, քանի որ տարեդարձի նախօրեին «փախչում» է Երևանից ու միայնակ տոնում օրը:) «Ուզում եմ ավանդույթ դարձնել ու ամեն տարի տարեդարձս Հայաստանից դուրս նշել: Ծննդյանս օրերին մի տեսակ ճնշված եմ լինում՝ գիտակցում եմ, որ մի տարի էլ գլորվեց կյանքիցս»,- նշեց երգիչը:

 

Խոսելով ստեղծագործական նորությունների մասին՝ երգիչն ասաց, որ վերադառնալուն պես գործի է անցնելու:) «Ամենայն հավանականությամբ մինչև տարեվերջ նոր տեսահոլովակ կունենամ: Շարունակվելու է «Սիրո կամուրջ» մյուզիքլը, որտեղ ես գլխավոր դերում եմ»,- ասաց նա:

 

 

 

 

 

 

 

 


Զրուցեց Մերի Պողոսյանը