Կար ժամանակ, երբ դեռահաս ու երիտասարդներից շատերն էին երազում ապրել այնպիսի սեր, ինչպիսին ապրել է Բաբին՝ «Երկնքից 3 մետր վեր» ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ իրականում՝ Մարիա Վալվերդեն: Այս ֆիլմը մեծ ճանաչում բերեց դերասանուհուն և այսօր նա համարվում է մեծ պահանջարկ վայելող դերասանուհիներից մեկը:

 

 

27-ամյա իսպանուհին իր 11 տարվա գործունեության ընթացքում հասցրել է նկարահանվել 40-ից ավելի ֆիլմում: Միայն այս տարի նրա մասնակցությամբ 3 ֆիլմի պրեմիերա է սպասվում: «400 парней», «Загнанные лошади», «Исход: Цари и боги» ֆիլմերը դերասանուհու երկրպագուներին թույլ չեն տա կարոտելու առիթ ունենալ:

 

Մարիան նկարահանվել է նաև և «Братья» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում, որի պրեմիերան սպասվում է մինչև տարեվերջ: Թեև հայկական հեռուստաընկերությունները հազիվ թե գնեն ու ցացադրեն այս սերիալը, քանի որ այժմ գերադասում են միջոցներն ուղղել տեղական սերիալների նկարահանմանը, դերասանուհու երկրպագուները կարող են իրադարձություններին հետևել օնլայն:)

 

 

Այս տարի կայացել է նաև Մարիայի մասնակցությամբ «Ты и я» կինոնկարի առաջնախաղը: Նախորդ տարի էլ նա Մարիո Կասասի հետ խաղացել էր «Мул» ֆիլմում:

 

Esem.am-ն իր ընթերցողներին առաջարկում է դիտել Մարիայի հետաքրքիր ֆոտոշարքերն ու  նոր լուսանկարները, որոնք նա տեղադրել է սոցցանցային իր էջերում:)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


ESem.am