Aroxj.am-ը գրում է.

 

Բերանի խոռոչի հիվանդությունները երիտասարդացման միտում ունեն, սակայն ստոմատոլոգները դեռ չեն կարող ասել, թե ինչի հետևանքով են դրանք առաջանում: Այս մասին հայտնեց բժիշկ-օրթոդենտ Արթուր Փափազյան: Մասնագետների խորհուրդը մեկն է` խնդիրներից խուսափելու համար ավելի վաղ դիմել բժշկի օգնությանը:Մարդիկ պետք է հասկանան, որ ատամի վրա առաջացած փոքր խոռոչը ժամանակին չբուժելու դեպքում լուրջ խնդիրների կարող են հանգեցնել: Ինչպես յուրաքանչյուր հիվանդություն, այս դեպքում ևս ավելի հեշտ է ժամանակին կանխարգելել, քան բուժել:


Մասնագետը չի բացառում, որ մարդկանց սոցիալական վիճակը նույնպես կարող է պատճառ լինել ժամանակին բժշկի չգնալու համար: Նրա խոսքով, ատամների հիվանդության առաջացման պատճառներից են էկոլոգիական խնդիրները, սնունդը, սնվելու ռեժիմը, սթրեսը, ժառանգականության գործոնը:

 

Երեխաների մոտ ատամների հիվանդությսն առաջացման պատճառներից է նաև մոր հղիության ընթացքում տարած սթրեսները, ընդունած սնունդը.Առավել մեծ ուշադրություն պետք է դարձնել երեխաների կաթնատամներին, որոնք շատ հաճախ ծնողների կողմից անտեսվում են, մինչդեռ այն մի շարք հիվադությունների զարգացման պատճառ կարող է դառնալ,- իր խոսքում նշեց բժիշկ-օրթոդենտը, ավելացնելով, որ հետևանքներն ավելի մեծ են լինում. կաթնատամները պետք է բուժել, հակառակ դեպքում առաջանում են դիմածնոտային խնդիրներ

 

 

Շարունակությունը` այստեղ: