Ամառը տարվա ամենասպասված եղանակն է՝ կորցրած էներգիան վերականգնելու, անհոգ ու զվարճալի ժամանակ անցկացնելու համար: Որպեսզի ամառային տրամադրությունները հիշողությանդ մեջ միայն դրական հույզերով տպավորվեն, ամռան ընթացքում չպետք է մոռանալ շատ կարևոր մանրուքների մասին: Այսպես, ինչ չի կարելի անել ամռանը, որպեսզի հետո այդ հրաշալի օրերի համար չափսոսաս: ESem.am-ը քեզ կրկին օգնության գալիս է և հուշում այն կետերը, որոնցից անհարժեշտ է խուսափել ամռանը:

 

 

Ուտել դժվարամարս սնունդ


Ամռանը հաճախ ենք գնում քաղաքից դուրս, խորոված անում և այլ դժվարամարս ուտելիքներով սնվում: Առաջին խորհուրդը, որ տալիս են մասնագտները, հարկավոր է զերծ մնան մսեղենից, ձավարեղենից, մակարոնեղենից, յուղոտ կերակուրներից և այլ դժվարամարսելի ուտելիքներից, որոնք խաթարում են աղիների գործառույթը: Եթե ամռանը բնությունը միրգ ու բանջարեղեն է տվել, ուրեմն պետք է օգտվենք այդ բարիքներից:

 

Իսկ քնելուց առաջ խորհուրդ է տրվում օգտագործել կեֆիր կամ մածուն, քանի որ դրանք պարունակում են սպիտակուցներ, աղեր և օրգանական թթուներ, որոնք հագեցնում են նաև ծարավը: Մասնագետների պնդմամբ` քանի որ լեռնային և չոր երկրում ենք ապրում, ամռանը պետք է օրական 4 լիտր հեղուկ օգտագործենք, եթե նույնիսկ օրգնաիզմը դրա պահանջը չի զգում:

Ամռան տապին որքան էլ գայթակղիչ են փողոցում վաճառվող լցնովի պաղպաղակները, պետք է հրաժարվել նաև դրանցից:

 

Ուտել չլվացած մրգեր, բանջարեղեն…

Ըստ վիճակագրության` ամռանն առավելագույն թվով սննդի թունավորումներ են լինում, հետևաբար` սննդին պետք է շատ բծախնդրորեն վերաբերել: Երբեմն ամռան տապին սառը միրգ տեսնելիս անմիջապես ցանկանում ենք ուտել: Սպասիր: Իսկ դու այն լվացե՞լ ես: Լավ չլվացաված մրգերից, հատապտուղներից ու բանջարեղենից  առաջանում են հազարումի վարակներ` սկսած ճիճվից, ուստի ուտելուց առաջ չպետք է մոռանալ դրանք մանրակրկիրտ լվանալ:

 

 

Լողալ կեղտոտ ջրավազաններում

Լողալու համար չնախատեսված ջրավազաններ մտնելը բավականին վտանագավոր է, քանի որ կարելի է վարակվել բազմաթիվ հիվանդություններով, որոնք պայմանավորված են ջրային մի շարք գործոններով: Ջրի շրջանառություն չուեցող ավազաններում լողալը կարող է առաջացնել մաշկային, սնկային և շատ այլ հիվանդություններ:

 

Պետք է հաշվի առնել, որ լողալիս այդ կեղտոտ ջուրը կարող է ներթափանցել բերանի խոռոչ, որից էլ հնարավոր է` առաջանան աղիքային վարակներ: Մարդիկ սովորություն ունեն նաև ջրավազաններում տարբեր իրեր նետել, այդ թվում` ապակե շշեր, որոնցով կարող ես ոտքդ կամ մեկ ուրիշ տեղդ վնասել:

 

Շատ կարևոր է այն փաստը, որ երեխաները ջրավազաններից կարող են շատ ավելի շուտ կարող են վարակվել, քանի որ նրանց իմունային համակարգն ավելի թույլ է: Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով` զգուշացիր հանրային լողավազաններից, որոնք քեզ համար գուցե ճակատագրական լինեն: 

 

Տանից դուրս գալ կիզիչ արևին


Ձմռան ցրտից հետո բոլորը սպասում են ամռան ջերմ շողերին, բայց միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել այն փաստը, որ արևի տակ երկար մնալուց կարող են մի շարք խնդիրներ ծագել: Օրինակ` կարող են վնասվել իմունային համակարգը, մաշկը, աչքերը: Այս ամենից զերծ մնալու համար պետք է.

 

1. Խուսափել 12:00-16:00 արևի ուղիղ ճառագայթների տակ լինելուց, երբ ուլտրամանուշակագույն ճառագայթներն ավելի ուժեղ են

 

2. Հագնել խիտ գործվածք ունեցող լայն հագուստ, որ ձեռքերդ ու ոտքերդ ծածկված լինեն

 

3. Դնել լայն գլխարկ, որպեսզի պաշտպանես աչքերդ, ականջդ, դեմքդ և պարանոցդ

 

4. Դնել լայն ապակիներով ակնոց: Եթե աչքերդ պաշտպանված լինեն ուլտրամանուշակագույն ճառագայնթերից, ապա աչքերի հետ կապված խնդիրներ չեն լինի

 

5. Արևից պաշտպանող քսուք օգտագործել

 

6. Չքնել արևի տակ:

 

 

Աշխատել արտաժամյա

Մասնագետներն ապացուցել են, որ մարդու աշխատունակությունը 11 %-ով նվազում է, եթե աշխատանքի վայրում չկան օդորակիչներ ու աշխատասենյակի ջերմաստիճանը +27  և ավելի է: Ուստի ամռանը երկար աշխատել չի թույլատրվում,  և դա վերաբերում է ինչպես մտավոր, այնպես էլ ֆիզիկական աշխատանքին:

 

Չպահպանել հիգիենայի կանոնները

Թեև հիգիենայի կանոններին պետք է հետևել տարվա բոլոր եղանակներին, բայց դրան խստագույնս հետևելն առավել կարևոր է ամռանը: Չմոռանաս ամեն առավոտ տանից դուրս գալուց առաջ ցնցուղ ընդունել, մարմինն օծել անուշաբույր յուղերով, օծանելիքով, բայց ոչ երբեք սուր հոտով, քանի որ այն հասարակական տրանսպորոտւմ կարող է մարդկանց մոտ գլխապտույտ և սրտխառնոց առաջացնել: 


Օգնության հասավ Քրիստինե Պողոսյանը