Life.panorama.am-ը գրում է.

 

Ամեն ինչի ծայրահեղը վատ է։ Թեպետ վերջին տասնամյակում մեր տեսած ցուրտ ձմեռները մեզ համոզեցին, որ շոգի ծայրահեղն էլ նորմալ ցրտից լավ է։


Սակայն երբ հարցին մոտենում ենք մասնագիտորեն, պարզ է դառնում, որ ծայրահեղ շոգը պակաս վտանգավոր չէ (եթե չասենք՝ ավելի), քան սառնամանիքը։



Նախ նշենք, որ ծայրահեղ ջերմաստիճաններից առաջացող հիվանդությունները հնարավոր է կանխել, պարզապես պետք է պահպանել հետեւյալ կանոնները.



- խուսափեք գտնվել բաց օդում օրվա ամենաշոգ ժամերին.
- գործունեության ակտիվության մակարդակը հարմարեցրեք շրջապատի ջերմաստիճանին.
- հաճախակի ընդմիջումներ կատարեք.
- հագնվեք եղանակին համապատասխան.
- խմեք մեծ քանակությամբ հեղուկ.
- սնվեք կանոնավոր և լիարժեք։



Եվ այսպես՝ ծայրահեղ ջերմաստիճանի ազդեցությունից խուսափելու և դրանից առաջացած հիվանդությունները կանխելու առաջին միջոցն օրվա ամենաշոգ ժամերին բաց օդում չգտնվելն է։ Օրինակ՝ եթե պետք է աշխատեք դրսում, շոգ եղանակին, ծրագրեք այնպես, որ գործն անեք առավոտյան կամ երեկոյան, երբ արևի ճառագայթումն այնքան էլ ուժեղ չէ։

Եթե, այնուամենայնիվ, ստիպված եք աշխատել շոգ ժամերին՝ նվազեցրեք ակտիվությունը, հաճախ ընդմիջում արեք։ Ընդմիջումները նպաստում են, որ մարմինը վերականգնի նորմալ ջերմաստիճանը և դիմակայի ծայրահեղ շոգի կարճատև ազդեցությանը։ Նույնը վերաբերում է նաև մարզումներին. շոգ ժամերին չի կարելի անցկացնել ծանրաբեռնված մարզումներ։

 

Շարունակությունը` այստեղ: