«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում հուլիսի 7-ին համերգ է կայացել։ Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը` համերգի ընթացքում ազգային երգ ու պարով են հանդես եկել Արցախի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Քուվեյթի հայ համայնքների ստեղծագործական խմբերը։

 

Համերգից հետո ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանից և Սփյուռքից ժամանած ստեղծագործական խմբերին` կարևորելով հայապահպանության, ինչպես նաև ազգային երգ ու պարի տարածման և պահպանման գործում նրանց ունեցած դերակատարությունը։ Այնուհետև նախարարը պատվոգրերով և թանկարժեք հուշանվերներով է պարգևատրել Արցախ ժամանած հայաստանյան և սփյուռքահայ ստեղծագործական խմբերին։